Հետազոտողները նշել են COVID-19-ը 25 վայրկյանում ոչնչացնելու միջոցը

Բոստոնի համալսարանի վարակիչ հիվանդությունների ազգային լաբորատորիայի ամերիկացի հետազոտողները նշել են, թե ինչպես կարելի է 25 վայրկյանում ոչնչացնել նոր տեսակի կորոնավիրուսը՝ COVID-19-ը: Այդ մասին հայտնում է Biospace-ը: Հետազոտողները հայտարարել են, որ կորոնավիրուսը կարող է ոչնչացվել ուլտրամանուշակագույն ճառագայթման տեխնոլոգիայի միջոցով: Թեստերի ընթացքում մի խումբ գիտնականներ պարզել են, որ սմ քառակուսի վրա 5 մեգաջուլ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ  կորոնավիրուսը 6 վայրկյանում 99% -ով ոչնչացվել է: Նշվում է, որ վիրուսն ամբողջությամբ ոչնչանում է 25 վայրկյանում` 22 մեգաջոուլ/սմ2 դեպքում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման դեպքում։ Հետազոտողները ավելացրել են, որ 15 քմ տարածքով սենյակը COVID-19-ից ախտահանելու  համար անհրաժեշտ է 13…

Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ է եկել Արճեշի հայկական «խորտակված եկեղեցին»

Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական եկեղեցի է ի հայտ եկել։  Գիտնական Սեդաթ Ուլուգանան պոլսահայ «Ակոս» թերթում ահազանգում է, որ հին Արճեշի հայկական այդ եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում։ Նա պաշտպանության կոչ է անում և հավելում, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա պատմական ևս մեկ ժառանգություն կոչնչանա։   Ուլուգանան հայտնել է, որ Հին Արճեշը, որի մի հատվածն այսօր կոչվում է «Չելեբիբաղը» 1841թ․ Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով աստիճանաբար լքվել և ջրի տակ էր անցել։ Սակայն երաշտի պատճառով ջրի մակարդակը կրկին նվազել էր և «խորտակված քաղաքը» ջրի երես է դուրս…

ՀՀ-ում հաստատվել է 759 նոր դեպք և 814 առողջացած

Հունիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 105046 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 759 նոր դեպք և 814 առողջացած։ Արձանագրվել է մահվան 13 դեպք: Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն…