Սիլվա Հակոբյանի ընտանիքի նոր գեղեցիկ ֆոտոշարքը

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ինստագրամի իր էջում հրապարակել է նոր ֆոտոշարք՝ չքնաղ դստեր ու ամուսնու հետ միասին։ «Կա մեկը, ում ձեռքում է իմ սիրտը: Ում ժպիտը զարդարում է իմ ամբողջ օրը: Նրա ծիծաղն ինձ համար արևից էլ վառ է փայլում: Ում երջանկությունն ինձ ուրախացնում է: Սա իմ աղջիկն է»,-գրել է Սիլվա Հակոբյանը։

Արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, 181 առողջացած

Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած, 433-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 7-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11254 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 110571 թեստավորում: Երեկ կատարված 1 398‬ թեստից 916-ը բացասական է։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 482 նոր դեպք և 181 առողջացած։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 143 է: