Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով: 63-ամյա Ծառուկյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է իր նախկին տեսանյութերից մեկը, որում կատակում է, թե «կորոնավիրուսը լավ մարդկանց չի դիպչում», և գրել. «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում: Առողջություն բոլոր վարակակիրներին»: ԲՀԿ ղեկավարի խոսնակ, համանուն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Ազատությանը» հայտնեց, որ իր տեղեկություններով` Ծառուկյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովի մոտ մեկ տասնյակ պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով։ Ընդ որում, վարակակիրներ կան ինչպես իշխող «Իմ քայլում», այնպես էլ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած…

Բրիջիթ Մակրոնի կատարյալ ոճը, որով ներկայացել էր կիրակի օրվա ընտրություններում (ֆոտո)

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը հերթական անգամ, իր ոճին հավատարիմ, ներկայացել է կատարյալ տեսքով․ սպիտակ վերնաշապի, մարմնագույն կաշմիրի բաճկոն,  մուգ սքինի ջինսռր ու մուգ շագանակագույն բարձրակրունկներ, որոնք գեղեցիկ ձևով առավել էին ընդգծել ոտքերը։ Բրիջիթ Մակրոնը հայտնվել էր հասարակության մեջ կարևոր առիթով՝ ամուսնու՝ Ֆրանսիայի նախագահի հետ միասին, նա մասնակցում էր տեղական ինքնակառավարման ընտրություններին։   Առաջին տիկնոջ ոճը կարելի է բնութագրել անթերի բիզնես ոճ:

Վիեննայի «Բանջարեղենի նվագախումբը»

Վիեննայի «Բանջարեղենի նվագախմբի» անդամները երաժշտություն են ստեղծում բանջարեղենի միջոցով արդեն 20 տարի։ Նվագախումբն արվեստի գործեր է ստեղծում տեղական շուկայից գնված թարմ բանջարեղենով: Ներկայացումից հետո բանջարեղենը վերածվում է ապուրի ու բաժանվում հանդիսատեսին։ Իսկ ո՞վ կմտածեր, որ գազարը, սմբուկը, կարմիր պղպեղը և այլ բանջարեղենը, կարող է այդքան լավ հնչել:

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 415 նոր դեպք և 751 առողջացած

Հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, որոնցից 14048-ն` առողջացած, 443-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10904 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111844 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 751 առողջացած։ Արձանագրվել է մահվան 10 դեպք, պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների…

Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսով 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նշվում է, որ դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին: Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում:

Վերսկսվում է Արտավազդ Փելեշյանի էկրանային ստեղծագործական կյանքը․ համաշխարհային պրեմիերա Փարիզում

1993 թվականին նկարահանված վերջին՝  «Կյանք»  ֆիլմից 27 տարի անց հնարավորություն կունենաք տեսնելու Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմը։ 60 րոպե տևողությամբ Ֆրանսիա-Գերմանիա համատեղ արտադրության «Բնություն» ֆիլմը պատրաստ է, այն ուղարկվել է պատվիրատուներին։ Ֆրանսիական կողմը բազմիցս է նշել, որ իրենք հիացած են ֆիլմով և չեն համբերում, թե երբ է պրեմիերան լինելու։ Այն պետք է տեղի ունենար 2020-ի գարնանը, բայց համավարակի պատճառով տեղափոխվել է․Փելեշյանի  նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու աշնանը՝ Փարիզում, որին հաջորդելու է նաև Վարպետի ստեղծագործություններին նվիրված  մեծամասշտաբ ցուցահանդեսը։ Ֆրանսիայում սպասում են ոչ միայն համաշխարհային կինոիրադարձություն-պրեմիերային, այլև Արտավազդ Փելեշյանի այցելությանը  Փարիզ՝…