Դիմակ կրելու շաբաթ՝ ամբողջ աշխարհում

Առաջիկա օրերին, ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ կմիանան Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` դիմակ կրելու կոչին, որի գլխավոր նպատակը վիրուսի հաղթահարման գործում միասնական ջանքերի և անձնական պատասխանատվության կարևորումն է։ Միացիր նաև Դու Սոցիալական ցանցերի միջոցով տարածիր դիմակով լուսանկար և պատմիր, թե հանուն ինչի՞ ես հետևում հակահամաճարակային կանոններին: Դիմակ դնելով և այդ կոչն անելով մյուսներին՝ Դու միանում ես համավարակի դեմ աշխարհի միասնական պայքարին:

Հաստատվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք և 452 առողջացած

Օգոստոսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39985 դեպք, որոնցից 32008-ն` առողջացած, 777-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 172994 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 166 նոր դեպք և 452 առողջացած։ Արձանագրվել է մահվան 5 դեպք․ պացիենտները եղել են 46 (կին), 58 (տղամարդ), 78 (կին), 73 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Լևոն Արոնյանի կյանքում նոր սեր կա․ Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն այս տարվա մարտին կորցրեց կնոջը՝ Արիանա Կաոլիին, հայտնել է, որ իր կյանքում նոր սեր կա։ «Սիրելի ընկերներ, Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս այն արդեն իսկ փոխել է իմը: Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ես գիտեմ, որ Արին միշտ ուզում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ և մարդկանց առջև բաց, քանի որ ես…