Աշխարհում 5 դպրոցներից 2-ում լվացարաններ չեն եղել. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի հետազոտությունը

Մինչ աշխարհը պատրաստվում է դպրոցների վերաբացմանը, ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ մշտադիտարկման տվյալները վկայում են, որ 2019 թ․ աշխարհում դպրոցների 43 տոկոսը ձեռքերը օճառով լվանալու տարրական հարմարություններ չի ունեցել։ Մինչդեռ, սա՝ շարունակվող կորոնավիրուսային համավարակի օրերին, դպրոցների անվտանգ գործունեության կարևորագույն նախապայմանն է։ «Աշխարհում, կորնավիրուսային համավարակով պայմանավորված, դպրոցների փակումը երեխաների կրթության և բարեկեցության համար աննախադեպ մարտահրավերներ է ստեղծել»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենտրիետա Ֆորը։ «Մենք պետք է առաջնահերթություն տանք երեխաների կրթությանը։ Սա նշանակում է անել հնարավորը դպրոցների անվտանգ վերաբացման համար, ապահովելով դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմաններ՝  ձեռքերի պատշաճ հիգիենա, մաքուր և խմելու ջուր»: Ըստ…

Հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք և 426 առողջացած

Օգոստոսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42936 դեպք, որոնցից 36475-ն` առողջացած, 858-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 196873 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 111 նոր դեպք և 426 առողջացած։ Արձանագրվել է մահվան 4 դեպք. պացիենտները եղել է 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ…

Ֆրանսիայում COVID-19-ի բռնկման պատճառով նուդիստները ստիպված են դիմակ դնել

Ֆրանսիայի Միջերկրական ծովափի Կապ դ՛Ագդ գյուղաքաղաքում COVID-19-ի բռնկում է։ Այն գտնվում է Եվրոպայի ամենամեծ նուդիստական ​​ճամբարներից մեկի տարածքում: Կապ դ՛Ագդում գտնվող «Village Naturiste» հատվածը (նուդիստների գյուղ) շրջանի աղմկոտ և ուրախ վայրն է, որը նախընտրում են մերկ հանգստի սիրահարները։ Սեզոնի գագաթնակետին տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ հավաքվում են տեղի մերկ լողափում: Վարակման առաջին դեպքերը հայտնաբերվել են անցած շաբաթ, այժմ կա մոտ 100 վարակված։ Քաղաքապետն ասում է, որ հայտնաբերված դեպքերն հիմնականում հիվանդության ասիմպտոմատիկ ընթացք ունեցող երիտասարդներ են, ովքեր նույնիսկ չգիտեն, որ վարակվել են, ուստի զանգվածային թեստավորումներ են կատարվում։ Թեստի արդյունքները հայտնի կդառնան 3 օրից,…