Ինչպես ճիշտ խնամել ներքնակը

Փաստը մնում է փաստ, որ մենք մեր կյանքը 1/3-ն անցկացնում ենք մահճակալի կամ բազմոցի վրա պառկած։ Քունը մեր առօրյայի անբաժանելի մասն է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հետևել, որ այն լինի լիակատար և առողջ։ Իրականում շատ բան կախված է նրանից, թե ինչ ներքնակի վրա ենք մենք քնում։ Եթե նույնիսկ արդեն ունենք որակյալ օրթոպեդիկ ներքնակ, պետք է ճիշտ խնամել այն, որպեսզի ներքնակը երկար ծառայի ձեզ։ Ընդհանրապես ներքնակի երկարակեցությունը կախված է դրա տեսակից, պատրասման նյութից։ Համակցված զսպանակներով տարբերակները դիմանում են 6 տարի, իսկ անկախ զսպանակներովը՝ մինչև 14 տարի։ Սրան զուգահեռ անհրաժեշտ է…

Մերկ Լեդի Գագան՝ սառցե վաննայում (ֆոտո)

Երգչուհի Լեդի Գագան ամբողջովին մերկ ընկղմվել է սառույցով լցված վաննայում։ Միևնույն ժամանակ, աստղը չի հանել պաշտպանիչ դիմակը: Նա նկարը տարածել է Instagram-ի իր էջում: Նկարին էլ Լեդի Գագան ավելացրել է «Video Music Awards» հեշթեգը։

Հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք և 251 առողջացած

Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 198569 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 131 նոր դեպք և 251 առողջացած։ Արձանագրվել է 3 մահ․ պացիենտները եղել են 58 (կին), 63 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի…

Տատյանա Նավկան և Դմիտրի Պեսկովը կրկին ծնողներ կդառնան (ֆոտո)

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ համացանցում հայտնվում են 45-ամյա Տատյանա Նավկայի հավանական հղիության մասին տեղեկություններ: Օլիմպիական չեմպիոնի և Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի շրջապատից աղբյուրները հաստատում են այդ հաղորդումները: Տեղեկություններ են նշվում, որ Նավկայի մոտ հղիությունը բարդ է ընթանում։ Վերջերս Դմիտրի Պեսկովը սոցիալական իրադարձություններին ներկայանում է առանց կնոջ։ Ենթադրաբար, Տատյանան արդեն 8 ամսական հղի է: Ըստ աղբյուրների, Տատյանան պլանավորում է ծննդաբերել Լապինոյի կլինիկական հիվանդանոցում, որտեղ VIP փաթեթի արժեքը կազմում է մեկ միլիոն 175 հազար ռուբլի: Այս գինը ներառում է նաև էլիտար հիվանդասենյակ։ Տատյանայի համար երեխան կլինի երրորդը․Դմիտրի Պեսկովի հետ ամուսնությունից…

Ո՞րն է մաշկի ծերացման պատճառը. այն, ինչ պետք է իմանալ

Մաշկի ծերացման հիմքում տարբեր գործոնների համադրությունն է ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Հասկանալն ու պարզելը, թե ո՞ր ներքին և արտաքին գործոնները կարող են ազդել մաշկի կառուցվածքի և գործառույթների վրա՝ կօգնեն մաշկի խնամքի միջոցների ընտրության հարցում: Ներքին գործոններ` Մեր կենսաբանական տարիքը որոշում է մաշկի կառուցվածքային փոփոխությունները, որոնցից մի քանիսն անխուսափելի են. • Թույլ արյան մատակարարումը նշանակում է մաշկի մակերևույթին թթվածնի և սննդանյութերի մատակարարման նվազում, ինչը հանգեցնում է գունատության: • Ճարպագեղձերի և քրտնագեղձերի ակտիվ մատակարարման նվազումը հանգեցնում է հիդրոլիպիդային շերտի թուլացմանը, ինչը չոր մաշկի առաջացման պատճառ է դառնում: • Դաշտանադադարից հետո…