Բրեդ Փիթի կյանքում նոր կին է հայտնվել (ֆոտո)

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի կյանքում նոր կին է հայտնվել։ Այս շաբաթ այս լուրը սկսվեց տարածվել այն բանից հետո, երբ գերմանացի մոդել Նիկոլ Պոտուրալսկուն նկատել էին մասնավոր ինքնաթիռ նստելուց, ինչ-որ Փիթին, Ֆրանսիայում, գրում է Entertainment Tonight-ը: Հաղորդվում է, որ  Պոտուրալսկին ժամանել է Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայան Բեռլինից, իսկ Փիթը՝ Լոս Անջելեսից։ «Նրանց տեսել են մեքենայում, որը նրանց տանում էր օդանավակայան՝ իրենց հաջորդ թռիչքի համար։ Նրանք մեկ ժամ տևողությամբ թռիչք կատարեցին, ապա նրանց նկատել են Ֆրանսիայի հարավում», – ասել է ականատեսը ET-ին: Us Weekly-ն էլ հաստատել է, որ 27-ամյա մոդելն ու…

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 203 նոր դեպք

Նախորդ մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 203 նոր դեպք, ապաքինվել է ևս 262 մարդ: Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 265 է:

Թումոն բացվեց նաև Մոսկվայում (ֆոտո)

Նախօրեին՝ օգոստոսի 26-ին, տեղի ունեցավ Թումոյի թվով 3-րդ միջազգային կենտրոնի պաշտոնական բացումը: Ինչպես տեղեկանում ենք Թումոյից, Genome Ventures ընկերության հետ համագործակցության շնորհիվ` Մոսկվայի պատանիները նույնպես կստանան Թումոյի կրթական ծրագրին ծանոթանալու և ամենաժամանակակից ոլորտներում հմտանալու հնարավորություն: Դասերը Թումո Մոսկվայում կմեկնարկեն հոկտեմբերին։ Նշենք, որ Հայաստանից դուրս Թումո կենտրոններ կան Փարիզում ու Բեյրութում, շուտով կբացվի նաև կենտրոն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: