Հոլանդացի գյուտարարի պատրաստած դագաղները մարմինները վերածում է պարարտանյութի (վիդեո)

Պարզվում է, մեռնելուց հետո էլ մարդը կարող է օգտակար լինել մոլորակին՝ ընտրելով սնկից պատրաստված կենդանի դագաղ, որն արագացնում է դիակի քայքայումը: Դագաղը դիակները վերածում է պարարտանյութի, որը հարստացնում է հողը միկելիումի՝ սնկերի արմատային կառուցվածքի շնորհիվ, որոնք բնության ամենամեծ վերամշակողներն են։ Գաղափարի հեղինակը Բոբ Հենդրիկն է, որն այն իրականացրել է Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի իր ուսանողական լաբորատորիայում: «Սա աշխարհում առաջին կենդանի դագաղն է, և, ըստ էության, անցած շաբաթ օրը Նիդերլանդներում առաջին մարդը կոմպոստացվել է և վերադարձվել կյանքի շրջափուլ», – ասել է Հենդրիկսը AFP– ին: Այս բնական դագաղը վերջին հանգրվանն է դարձել 82-ամյա…

Հայաստանում կորոնավիրուսի 4319 թեստից դրական է եղել 295-ը

Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4319 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք: Ունենք 162 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Վենետիկի կինոփառատոնի «Լավագույն ռեժիսորը» կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ֆիլմերի ժյուրին

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17–րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կղեկավարի ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը: Օրեր առաջ ավարտված Վենետիկի 77–րդ կինոփառատոնում ֆիլիպինցի ռեժիսորը արժանացավ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին՝ 4–րդ անգամ անմրցանակ չլքելով Լիդո կղզին: Նախորդ մրցանակների թվում էր Ոսկե առյուծը «Հեռացած կինը» (2016) ֆիլմի համար, որն ամիսներ անց ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ։ Ռեժիսորի պատվավոր մրցանակների թվում է նաև Լոկարնոյի կինոփառատոնի Ոսկե ընձառյուծը «Նախորդից» ֆիլմի համար, իսկ 2016-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում Դիասի «Օրորոցային վշտալի գաղտնիքին» ֆիլմը արժանացավ Ալֆրեդ Բաուերի անվան «Արծաթե արջի», ինչպես նաև 480 րոպե դիտումից հետո ևս…