Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, ապաքինվել է ևս 138 մարդ: Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է: