«System Of A Down»-ի 15 տարվա մեջ առաջին 2 երգերը՝ նվիրված Արցախին․«Protect The Land» և «Genocidal Humanoidz» (վիդեո)

Նախօրեին «System Of A Down»-ը հայտարարեց, որ երկու նոր երգ է թողարկել՝ նվիրված Արցախի պատերազմին՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz»։ Խմբի չորս անդամները՝ Դարոնը, Շավոն, Ջոնը և Սերժը, մի ձայնով աշխարհին պատմում են այս սարսափելի պատերազմի մասին։ Հայտարարության մեջ խումբը խնդրում է փոքր կամ մեծ գումարներ նվիրաբերել՝ օգնելու համար նրանց, ովքեր տուժել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններից, որի դիմաց կկարողանան ներբեռնել նոր երգերը։