Նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը վերսկսվում է․ ԿԳՄՍՆ

Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում կրթական համակարգի վրա, որի վերաբերյալ առկա են տարբեր երկրների և հետազոտական կառույցների բազմաթիվ ուսումնասիրություններ։ Այն հանգեցնում է ոչ միայն երեխաների զարգացման անդառնալի բացերին, այլև նրանց սոցիալական պաշտպանվածության նվազեցման, աղքատացման, հեռանկարում՝ հանրային զարգացման արգելակման լրջագույն ռիսկ է պարունակում, որ արդեն իսկ փաստարկված է մի շարք հետազոտություններով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ։   Ուստի, խիստ կարևորելով կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ անհրաժեշտ է կրթական համակարգի գործառնության նվազագույն պայմանների ապահովումը, հատկապես, որ կարճաժամկետ հեռանկարում հանգուցալուծում չի գծագրվում, և այս իրավիճակը պահանջում է երկարաժամկետ…

Շուշիից վերջին դուրս եկողների մեջ եմ եղել, 8-10 ժամ գտնվել ենք շրջափակման մեջ. Սեյրան Օհանյան. Aravot

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի սկսվելու հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, եղել եմ Արցախում իմ հոգու կանչով, որպես կամավոր զինվորական եղել եմ բանակի հրամանատարության կողքին, իմ առաջարկներով փորձել եմ լրացնել այն որոշումները, որոնք կայացրել են իրենք: Այնուհետեւ հոկտեմբերի մեկից հետո եղել եմ Արցախի հանրապետության նախագահի մոտ եւ օգնել եմ Արցախի նախագահին ռազմական դրության եւ պետության պատերազմական ժամանակահատվածի անցման միջոցառումների իրականացման հարցում՝ հատկապես ուշադրություն դարձնելով օրինակ պարետային ծառայության ճիշտ կազմակերպմանը, մոբիլիզացիոն ռեսուրսի ու աշխարհազորի ձեւավորման աշխատանքներին եւ խորքում ինժեներական աշխատանքներ կատարելու գործում: Իմ նախաձեռնությամբ՝ եղել եմ տարբեր ճակատներում, օգնել հրամանատարներին իրադրության…