Ինչպես է սթրեսն ազդում մաշկի վրա

Ինչու՞ է սթրեսը բացասաբար ազդում մաշկի վրա և հանգեցնում վաղաժամ ծերացման՝ ակնեի և մաշկային այլ հիվանդությունների: Երկրում տիրող գերլարծված իրավիճակը՝ մի կողմից պատերազմ, մյուս կողմից կորոնավիրուսային վարակի բարձր ցուցանիշներ՝ ինքնին թելադրում են անհանգստություն, վախ և պիկային լարվածություն, որն էլ արտահայտվում է մաշկին տարատեսակ խնդիրների տեսքով։ Բազմաթիվ պացիենտների մոտ տեսնելով նույնանման ախտանիշներ՝ Cosmolab-ն անդրադարձել է թեմային․ ինչու՞ է սթրեսն ազդում մաշկի վրա։ Տագնապալի իրավիճակը դերմիսում ակնթարթորեն առաջացնում է նյարդային գրգիռների պատասխան արձագանք, որը հանգիստ ռեժիմով սահուն աշխատելու փոխարեն սկսում է ազդակներ ուղարկել արյան շրջանառության համակարգին, քրտնագեղձերին, աղեստամոքսային տրակտին և այլ ներքին…