5֊12֊րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը

Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5֊12֊րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ:

Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ

Դեռևս 2020թ. գարնանը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հյուընկալել էր Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի (Institute for Ecosystem Research, Deutschland) մի խումբ գիտնականների, որոնք իրականացրել են տարածքում առկա միջատների բազմազանության ուսումնասիրություն: Գիտնականների հետաքրքրության շրջանակը եղել է անողնաշար կենդանիների բազմազանությունը, մասնավորապես՝ ցեցերը, թիթեռները և այլ միջատներ, որոնք հանդիպում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում: Դաշտային աշխատանքների արդյունքում գիտնականները հայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անհայտ է եղել գիտությանը ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի մակարդակով: Սկզբնապես նմուշի պահպանման վիճակը ցույց է տվել, որ այն հիմնականում համապատասխանում է D.…

1925 թ.-ի այս օրը գեներալ Պանգալոսն ընդունեց կանանց փեշերի երկարության մասին օրենքը

1925 թվականի նոյեմբերի 30-ին գեներալ Թեոդորոս Պանգալոսը Հունաստանում մտցրեց նոր օրենք, որով կանանց փեշի երկարությունը պետք է լինի ոչ ավելի, քան գետնին 30 սմ բարձրության վրա։ Նոր օրենքը տարածվում էր 12 և ավելի մեծ տարիքի բոլոր կանանց վրա: Նրանք, ովքեր կխախտեին նոր օրենքը, կենթարկվեին քրեական պատասխանատվության: Ըստ քաղաքային լեգենդի՝ Պանգալոսն այս օրենքն ընդունել է, քանի որ նրա կինը կատաղում էր՝ տեսնելով, որ ամուսնու աշխատասենյակում աշխատող կանայք մինչև ծունկը կարճ կիսաշրջազգեստներ էին կրում։ Նոր կիսաշրջազգեստի կանոնի դեմ առաջին գրանցված իրավախախտումը կատարել է 22-ամյա Կատինա Վոգիացին։ Նրան բանտարկել էին 24 ժամով, քանի…