«Իմ Արցախ». WarGonzo-ն և Միշա Գրիգորյանը ներկայացրել են Արցախյան պատերազմի մասին տեսահոլովակ են ներկայացրել (տեսանյութ)

WarGonzo նախագծի հեղինակներ Սեմյոն Պեգովը և Տիմոֆեյ Երմակովն արցախցի փոքրիկ երգիչ Միշա Գրիգորյանի հետ նոր տեսահոլովակ են ներկայացրել՝ Հայոց բանակի օրվա առթիվ:  Հոլովակը կրում է «Իմ Արցախ» անվանումը: Երգը հեղինակել են Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը, իսկ երաժշտությունը՝ Միշա Գրիգոյանը և Անտոն Վիլինսկին:  Նշենք, որ Պեգովն ու Երմակովը արցախյան պատերազմի մեկնարկից ի վեր Արցախից լուսաբանում էին պատերազմի իրադարձությունները։

Կարծես, մարդիկ հոգնել են նորություններից. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Media.am-ում գրում է․ Հարկ չէ քննարկել, թե պատերազմը որքան փոխեց հայ հասարակությանը մեդիա սպառման տեսանկյունից։ Պատերազմի օրերին և հրադադարին հաջորդած շաբաթների ընթացքում մի քանի անգամ աճեցին լրատվականների, սոցցանցային ակտիվ հաշիվների լսարանները։ Սակայն, վերջին օրերի վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ հասարակությունը հոգնել է լուրերից, և ինչ-որ հատվածներում ներգրավվածությունը հիմա ավելի ցածր է, քան նախապատերազմական օրերին։  2020-ի դեկտեմբերի առաջին հատվածում մարդիկ դեռ ակտիվորեն հետևում էին իրադարձությւոններին։ Իսկ արդեն տարվա ավարտին սկսվեց հետաքրքրության անկում։ Որը տրամաբանական է նույնիսկ ներկա դժվար պայմաններում․ նոր տարվա նախաշեմին միշտ դիտվում է լրատվականների…

Հունվարի 15-21-ը Երևանում ծնվել է 414 երեխա՝ 207 տղա, 207 աղջիկ

«Հարգելի համաքաղաքացիներ, աշխատանքային շաբաթն սկսենք բարի և ուրախ լուրով. Երևան քաղաքում 2020 թվականի հունվարի 15- 21-ը ծնվել է 414 երեխա՝ 207 տղա և 207 աղջիկ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Դավիթ Տոնոյան․ Մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին – Պատերազմի ավարտից հետո Հայաստանում և մեր երկրի սահմաններից դուրս քննարկվում է Ձեր հայտնի «նոր պատերազմ՝  նոր տարածքներ» արտահայտությունը: Մասնավորապես, հունվարի 18-ի ասուլիսում այն հիշատակեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Չե՞ք ափսոսում այդ հայտարարության համար: – Մոտ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն արձագանք էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որոնք «հիմնավորվում էին» բանակցությունների անարդյունավետությամբ: Որքան էլ պնդեն Ալիևը և հայաստանյան քաղաքական որոշ գործիչներ, այդ հայտարարությունը բանակցությունների ձախողման և պատերազմի վերսկսման…

Այնտեղ, որտեղ ձյունը հանդիպում է ծովին

Ճապոնական ծովն առանձնացնում է ճապոնական արշիպելագը Կորեական թերակղզուց և մայրցամաքային Ռուսաստանից: Ծովի կլիման բնութագրվում է նրա շատ տաք ջրերով, որոնք հանգեցնում են բարձր գոլորշիացման: Արդյո՞ւնքը․ ամեն տարվա հոկտեմբեր-մարտ ամիսներին Ճապոնիայի արևմտյան ափի երկայնքով առատ ձյուն է տեղում։

Արա Այվազյանի խորհրդանշական նվերը Վրաստանի իր գործընկերոջը

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր վրաց գործընկերոջը՝ Դավիդ Զալկալիանիին, նվիրել է «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկար։ «Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը, մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով»,- ասել է Արա Այվազյանը։ Այդ ոգին իր ցայտուն արտահայտումը գտավ նախարար Այվազյանի մատուցած հուշանվերի մեջ։

Բայդենը Երևանի քուրդ է և ԱՄՆ է եկել Հայաստանից. Էրդողանի կուսակից

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Օրհամ Միրօղլուն ուշագրավ հայտարարություններ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի ծագման վերաբերյալ. հայտնում է Cumhuriyet-ը։ «Իմ քուրդ ընկերներից մեկն է ասել, ինչքան էլ, որ դժվար լինի հավատալ, դժվար չէ հասկանալ դրա նպատակը։ Ոմանք ասում են, որ Բայդենի իրական անունը Ջըմոյե Բահաթթին Աղա է։ Երևանից ԱՄՆ գաղթած քրդական ընտանիքից է սերում և ծագումով Բիրուքի աշիրեթից է (աշիրեթ – քրդական ցեղախումբ՝ խմբ.)», – իր էջում գրել է Միրօղլուն։ Նշենք, որ ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցությունը բազմիցս է աչքի ընկել իր «քրդամետ» դիրքորոշումներով. Բայդենին…

Մահացել է Լարի Քինգը

Ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը մահացել է 87 տարեկան հասակում։ Այս մասին ասվում է լրագրողի պաշտոնական Twitter-ում: Քինգը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցում: Հեռուստահաղորդավարը հայտնի էր իր «Larry King Live» շոուով, որը վարում էր 1985-ից 2010 թվականներին: Նա հարցազրույցներ է վերցրել ավելի քան հիսուն հազար քաղաքական գործիչների, դերասանների, մարզիկների և այլ հայտնի մարդկանց հետ:

Դեյլ Քարնեգի․ Հաջողության 7 դասերը

Դեյլ Քարնեգիի անունը ծանոթ է գրեթե բոլոր մարդկանց, ովքեր հետաքրքրվում են անձնական աճով և ինքնազարգացմամբ: Դեյլ Քարնեգին հանրահայտ դասախոս և հոգեբան էր, ինքնազարգացման դասընթացների հեղինակ, հանրային ելույթների և մարդկային շփումների հրաշալի մասնագետ: Քարնեգին հաջողության դասընթացի հեղինակ է, որը բաղկացած է 7 կարևոր կանոններից: Եվ այսպես, առաջարկում ենք ծանոթանալ այդ հետաքրքիր ու կարևոր դասերին: ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽ Է ԾՆՈՒՄ«Անգործությունը ծնում է կասկածներ և վախ, մինչդեռ գործողությունները համարձակություն ու վստահություն են պարգևում»:Եթե ուզում եք հաղթել վախին, ապա մի նստեք տանը և դատողություններ արեք: Դուրս եկեք տանից, սկսեք գործել: Հենց այսօր: Եթե լավ գաղափար…