Դերսիմը եւ պատմության հետ առերեսումը. Թաներ Աքչամի հոդվածն հայերեն

Ժխտվող և չընդունվող որևէ հանցանք մեծացնում է դրա կրկնվելու հավանականությունը:  Եթե պետությունը չի ընդունում կատարված կոտորածը, նշանակում  է՝ ասում է. «Ես այն դարձյալ կանեմ»: Եթե չընդունեք պատմության ընթացքում իրականացված ոճրագործությունը, կա հավանականություն, որ այն նորից կկրկնեք: Դա է հիմնական պատճառը, որ դերսիմցիները նույնիսկ այսօր  անապահովության մեծ զգացումով են ապրում: Թաներ Աքչամ 1937 թ. նոյեմբերի 15-ին մահապատժի ենթարկվեցին Դերսիմի առաջադեմ մարդիկ՝ Սեյիթ Ռըզայի գլխավորությամբ: Նրանց մահապատիժը 37/38 թթ. Դերսիմի կոտորածների կարևոր խորհրդանիշն է: Այսօր նրանց գերեզմանների տեղը հայտի չէ: Դերսիմի մահապատիժների մասին խոսելով` ցանկանում եմ անդրադառնալ Թուրքիայում պատմության հետ առերեսվելու հետ…