Դեյլ Քարնեգի․ Հաջողության 7 դասերը

Դեյլ Քարնեգիի անունը ծանոթ է գրեթե բոլոր մարդկանց, ովքեր հետաքրքրվում են անձնական աճով և ինքնազարգացմամբ: Դեյլ Քարնեգին հանրահայտ դասախոս և հոգեբան էր, ինքնազարգացման դասընթացների հեղինակ, հանրային ելույթների և մարդկային շփումների հրաշալի մասնագետ: Քարնեգին հաջողության դասընթացի հեղինակ է, որը բաղկացած է 7 կարևոր կանոններից: Եվ այսպես, առաջարկում ենք ծանոթանալ այդ հետաքրքիր ու կարևոր դասերին: ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱԽ Է ԾՆՈՒՄ«Անգործությունը ծնում է կասկածներ և վախ, մինչդեռ գործողությունները համարձակություն ու վստահություն են պարգևում»:Եթե ուզում եք հաղթել վախին, ապա մի նստեք տանը և դատողություններ արեք: Դուրս եկեք տանից, սկսեք գործել: Հենց այսօր: Եթե լավ գաղափար…

Ի՞նչ է գիշերային դիմակը

Կորեական խնամքում շատ տարածված միջոցներ են գիշերային դիմակները։ Գիշերային դիմակները կարելի է համեմատել գիշերային քսուկների հետ։ Համեմատած վերջիններիս հետ՝ գիշերային դիմակներն ավելի 《ուժեղ են》 և կարող են օգնել ավելի շատ մաշկային խնդիրներ լուծել։ Գիշերային դիմակները պետք է օգտագործել շաբաթական 2 անգամից ոչ շատ։ Գիշերային դիմակները սովորական դիմակներից տարբերվում են գերթեթև կառուցվածքով և շատ շուտ են ներծծվում։ Դրանք հարուստ են ակտիվ բաղադրիչներով, որոնք թիրախավորում են մաշկային խնդիրները՝ կնճիռներ, սնուցում է, հանում է մաշկի գրգռվածությունը։ Այս դիմակներն ունեն առավելություն՝ համեմատած կտորե մյուս դիմակների հետ, քանի որ սրանք ավելի երկար ժամանակ ունեն ներծծվելու…

Կիպրոսը բացում է սահմանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար

Կիպրոսը մարտի 1-ից սահմաններն ու օդանավակայանները բացում է բոլոր երկրներից ժամանած զբոսաշրջիկների առջև, հայտնում է «Տուրպրոմը»՝ հղում անելով պետական ​​CyBC հեռուստաալիքին: Ժամանող օտարերկրացիները ստիպված կլինեն տրամադրել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք: Կորոնավիրուսի «կարմիր» գոտիներից ժամանած հյուրերը, բացի իրենց երկրում կատարված թեստից, ստիպված կլինեն անել ևս մեկը՝ կղզի հասնելուց հետո: «Զբոսաշրջիկները կկարողանան այցելել Կիպրոս առանց կարանտինի սահմանափակումների, եթե ժամանելուն պես նրանց մոտ COVID-19-ը դրական չլինի», – հեռուստաալիքի եթերում ասել է երկրի զբոսաշրջության փոխնախարար Սավվաս Պերդիոսը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ջո Բայդենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով: Հայաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.«Համոզված եմ, որ առաջիկա տարիներին անելու եք հնարավորը՝ հետագա առաջընթաց և տպավորիչ ձեռքբերումներ ապահովելու Ձեր երկրի համար:Ակնկալում եմ, որ մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի առաջ մղել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը:Ձեզ և Ձեր վարչակազմին մաղթում եմ ամենայն հաջողություն»: Նախագահ Սարգսյանը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ շնորհավորել է նաև Քամալա Հարիսին և հետագա հաջողություններ մաղթել:

Ժողովրդավարությունը որպես մանկական խաղ Շվեյցարիայի մանկապարտեզում (ֆոտո)

Ժողովրդավարությունը, իրավունքներն ու պարտականությունները պետք է սովորեցնել ամենավաղ տարիքից։ Ահա այդպես են վարվում աշխարհում առաջատար ժողովրդավություններից Շվեյցարիայի մանկապարտեզներում, որտեղ ընտրությունները՝ ժողովրդավարական, համարվում է մանկական խաղ։ Նկարներում երեխաները «գյուղապետ» են ընտրում։

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը երդմնակալության պատմական օրվա հագուստի համար ընտրել էր «Մարգարյան» բրենդը

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը երդմնակալության պատմական օրվա հագուստի համար ընտրել էր «Մարգարյան» (Markarian) բրենդը։ Բրենդն անվանվել է հայ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի կողմից հայտնաբերված «Մարգարյանի գալակտիկաների» պատվին։ Բենիամին Մարգարյանն այն հայտնաբերել է Բյուրականի աստղադիտարանի մեկ մետր տրամագիծ ունեցող Շմիտդի աստղադիտակով ստացված սպեկտրների միջոցով։ Բրենդը հիմնադրվել է 2017թ․-ին՝ դիզայներ Ալեքսանդրա Օ՛Նեյլի կողմից։ Կապույտ գույնը, ինչպես ասել է դիզայները, ընտրվել է «վստահության, համարձակության ու կայունության նշանաության համար»։