ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը երդմնակալության պատմական օրվա հագուստի համար ընտրել էր «Մարգարյան» բրենդը

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը երդմնակալության պատմական օրվա հագուստի համար ընտրել էր «Մարգարյան» (Markarian) բրենդը։

Բրենդն անվանվել է հայ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի կողմից հայտնաբերված «Մարգարյանի գալակտիկաների» պատվին։

Բենիամին Մարգարյանն այն հայտնաբերել է Բյուրականի աստղադիտարանի մեկ մետր տրամագիծ ունեցող Շմիտդի աստղադիտակով ստացված սպեկտրների միջոցով։

Բրենդը հիմնադրվել է 2017թ․-ին՝ դիզայներ Ալեքսանդրա Օ՛Նեյլի կողմից։ Կապույտ գույնը, ինչպես ասել է դիզայները, ընտրվել է «վստահության, համարձակության ու կայունության նշանաության համար»։

Related posts

Leave a Comment