Ի՞նչ է գիշերային դիմակը

Կորեական խնամքում շատ տարածված միջոցներ են գիշերային դիմակները։

Գիշերային դիմակները կարելի է համեմատել գիշերային քսուկների հետ։ Համեմատած վերջիններիս հետ՝ գիշերային դիմակներն ավելի 《ուժեղ են》 և կարող են օգնել ավելի շատ մաշկային խնդիրներ լուծել։ Գիշերային դիմակները պետք է օգտագործել շաբաթական 2 անգամից ոչ շատ։

Գիշերային դիմակները սովորական դիմակներից տարբերվում են գերթեթև կառուցվածքով և շատ շուտ են ներծծվում։ Դրանք հարուստ են ակտիվ բաղադրիչներով, որոնք թիրախավորում են մաշկային խնդիրները՝ կնճիռներ, սնուցում է, հանում է մաշկի գրգռվածությունը։

Այս դիմակներն ունեն առավելություն՝ համեմատած կտորե մյուս դիմակների հետ, քանի որ սրանք ավելի երկար ժամանակ ունեն ներծծվելու համար։ Եվ քանի որ մեր օրգանիզմը գիշերը հանգստանում է, այս դիմակը ավելի լավ է աշխատում և առավոտյան արթնանում եք թարմ մաշկով։

Աղբյուրը՝ ArinSkin

Related posts

Leave a Comment