Կիպրոսը բացում է սահմանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար

Կիպրոսը մարտի 1-ից սահմաններն ու օդանավակայանները բացում է բոլոր երկրներից ժամանած զբոսաշրջիկների առջև, հայտնում է «Տուրպրոմը»՝ հղում անելով պետական ​​CyBC հեռուստաալիքին:

Ժամանող օտարերկրացիները ստիպված կլինեն տրամադրել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք: Կորոնավիրուսի «կարմիր» գոտիներից ժամանած հյուրերը, բացի իրենց երկրում կատարված թեստից, ստիպված կլինեն անել ևս մեկը՝ կղզի հասնելուց հետո:

«Զբոսաշրջիկները կկարողանան այցելել Կիպրոս առանց կարանտինի սահմանափակումների, եթե ժամանելուն պես նրանց մոտ COVID-19-ը դրական չլինի», – հեռուստաալիքի եթերում ասել է երկրի զբոսաշրջության փոխնախարար Սավվաս Պերդիոսը:

Related posts

Leave a Comment