Ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը մահացել է 87 տարեկան հասակում։ Այս մասին ասվում է լրագրողի պաշտոնական Twitter-ում:
Քինգը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցում:
Հեռուստահաղորդավարը հայտնի էր իր «Larry King Live» շոուով, որը վարում էր 1985-ից 2010 թվականներին:
Նա հարցազրույցներ է վերցրել ավելի քան հիսուն հազար քաղաքական գործիչների, դերասանների, մարզիկների և այլ հայտնի մարդկանց հետ: