Իվետա Մուկուչյանի նոր երգը՝ «Անհասանելի» (վիդեո)

Երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր երգը՝ «Անհասանելի»։ Երաժշտության հեղինակներն են Նարեկ Հովսեփյանը, Ֆելիքս Խաչատրյանը և Իվետա Մուկուչյանը, բառերը` Ֆելիքս Խաչատրյանի, գործիքավորումն էլ՝ Լիլիթ Նավասարդյանի:

Apple-ը iPhone-ին «սովորեցրել» է դիմակով ճանաչել դեմքը

iPhone-ի IOS-ի նոր տարբերակը ներկայացնում է Face ID-ի ճանաչման նոր գործառույթը, նույնիսկ այն ժամանակ, երբ օգտագործողը դիմակ կամ շնչառական միջոց է կրում: IOS 14.5- ում կարևոր նորամուծությունը հայտնում է Apple-ը: Դիմակով iPhone օգտագործողները Apple Watch-ի շնորհիվ այժմ կարող են արագ «ապակողպել» (բացել) իրենց սմարթֆոնը Face ID-ով: Այս գործառույթը հասանելի է միայն iPhone-ի ապակողպման համար: Աղբյուրը՝ Engadget

Իլոն Մասկը չիպավորել է կապիկին ու սովորեցրել նրան վիդեոխաղեր խաղալ

Իլոն Մասկը Neuralink կոչվող ստարտափը հաջողությամբ նյարդաիմպլանտ է տեղադրել պրիմատի ուղեղում, որից հետո փորձարարական կենդանին կարողացել է խաղալ համակարգչային խաղեր: Այս մասին, ըստ Bloomberg- ի, հայտարարել է ինքը՝ միլիարդատերը: Neuralink-ը կապիկին կառավարում է անլար իմպլանտի միջոցով: Պրիմատն իր մտքով ունակ է տեսախաղեր խաղալ: Ինչպես նշել է Մասկը, կենդանին իրեն հիանալի ու «երջանիկ» է զգում: Համակարգը նաև ի վիճակի է աշխատել մի քանի չիպավորված կենդանիների հետ, որոնք, օրինակ, համակարգչային պինգ-պոնգ են խաղում: Մասկը խոստացել է, որ մոտ մեկ ամիս անց նա կցուցադրի տեսանյութ, որում պրիմատները խաղում են տեսախաղեր: