Իլոն Մասկը չիպավորել է կապիկին ու սովորեցրել նրան վիդեոխաղեր խաղալ

Իլոն Մասկը Neuralink կոչվող ստարտափը հաջողությամբ նյարդաիմպլանտ է տեղադրել պրիմատի ուղեղում, որից հետո փորձարարական կենդանին կարողացել է խաղալ համակարգչային խաղեր: Այս մասին, ըստ Bloomberg- ի, հայտարարել է ինքը՝ միլիարդատերը:

Neuralink-ը կապիկին կառավարում է անլար իմպլանտի միջոցով: Պրիմատն իր մտքով ունակ է տեսախաղեր խաղալ: Ինչպես նշել է Մասկը, կենդանին իրեն հիանալի ու «երջանիկ» է զգում:

Համակարգը նաև ի վիճակի է աշխատել մի քանի չիպավորված կենդանիների հետ, որոնք, օրինակ, համակարգչային պինգ-պոնգ են խաղում: Մասկը խոստացել է, որ մոտ մեկ ամիս անց նա կցուցադրի տեսանյութ, որում պրիմատները խաղում են տեսախաղեր:

Related posts

Leave a Comment