Dior, Gucci, Louis Vuitton. Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի զգեստապահարանը (ֆոտո)

Media.am-ը գրում է․ Մի քանի շաբաթ առաջ` Մարտի 1-ի գործով դատական հերթական լսումների ժամանակ,  պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի կինը հայտարարեց, որ դատախազը «բարոյական որևէ իրավունք չունի Սեյրան Օհանյանի հարցը որևէ ատյանում բարձրացնելու»։ Այս ճեպազրույցը դիտելիս մենք նկատեցինք, որ Խաչատրյանը կրում է իտալական Moncler բրենդի 2018 թվականի  հավաքածուից բաճկոն, որի գինը 2,275 ԱՄՆ դոլար է։  Սեյրան Օհանյանը այլևս պետական պաշտոնյա չէ, սակայն երկար տարիներ նրա եկամուտը, ըստ հայտարարագրերի, պետական ծառայողի աշխատավարձն ու կենսաթոշակն են եղել, իսկ նրա կնոջ եկամուտը՝ միայն աշխատավարձը։  Օգտագործելով բաց աղբյուրներով հետաքննության գործիքակազմը՝ մենք…