Բժիշկ-մաշկաբանը նշել է՝ որ ժամանակից է եղունգների գել-լաքը վտանգավոր դառնում

Եղունգների գել-լաքը շատ տարածված է, իսկ որքանո՞վ է այն անվտանգ հարցին, պատասխանում է մաշկաբան, բժշկական գիտությունների դոկտոր Յուլյա Գալյամովան: Նա նշել է, թե ինչ վտանգներ է պարունակում եղունգների գել-լաքի անընդհատ օգտագործումը:

Ըստ բժշկի՝ եղունգները հանգստի կարիք ունեն, և պարբերաբար լաքով պատվելու դեպքում դրանք կարող են վնասվել:

«5-6 ամիս գել-լաք օգտագործելուց հետո հարկավոր է դադար տալ: Նույնիսկ այդ ընթացքում եղունգն այնքան բարակ է դառնում, որ մնում է միայն վերջին թիթեղը: Եթե լաքի ծածկույթը լամպի տակ չորացնելիս այրման զգացողություն է առաջանում, ապա դա ուժասպառության տագնապալի ախտանիշ է», – ասել է բժիշկը:

Հանգիստը պետք է տևի առնվազն վեց ամիս՝ հաշվի առնելով եղունգների աճի ցիկլը: Վեց ամսվա ընթացքում եղունգն ամբողջությամբ վերականգնվում է:

Բժշկի խոսքով՝ եղունգների լաքերի երկար ժամանակ օգտագործումը եղունգները խոցելի են դարձնում սնկերի և տարբեր վարակների նկատմամբ: Ուլտրամանուշակագույն ճառագայթներն առանձին վտանգ են ներկայացնում: Մասնագետի խոսքով ՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նման մատնահարդարման դեպքում ենթաեղունգային մելանոմայի, այսինքն՝ մաշկի քաղցկեղի առաջացման վտանգ է առաջանում, քանի որ եղունգը զրկվում է պաշտպանիչ շերտից։

«Նման ախտորոշումը ծայրաստիճան հազվադեպ է, բայց չպետք է բացառել ռիսկերը»,- եզրակացրել է փորձագետը:

Աղբյուրը՝ Комсомольская правда։

Related posts

Leave a Comment