Բարսելոնայի համալսարանի հետազոտողների կարծիքով, կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդները, որոնց վիտամին D-ի ինտենսիվ չափաբաժին է տրվել, զգալիորեն պակասել է հավանականությունը, որ նրանք կհայտնվեն վերակենդանացման բաժանմունքում կամ կմահանան։
Նոր հետազոտության համաձայն, վիտամին D-ն կարող է 60 տոկոսով կրճատել Covid-19-ից մահվան ռիսկը, կրկնակի արդյունավետ է, քան դեքսամետազոն ստերոիդը:
Ուսումնասիրությունը պարզել է, որ Բարսելոնայի դել Մար հիվանդանոցը կորոնավիրուսով ընդունված հիվանդների 10 տոկոսը մահացել է 30 օրվա ընթացքում, իսկ վիտամին D-ի ինտենսիվ դոզայով բուժվածների միայն 6.5 տոկոսն է մահացել։
Բուժումն արդյունք է տվել, եթե այն շուտ է կիրառվել, իսկ եթե հիվանդներն արդեն հայտնվել են վերակենդանացման բաժանմունքում, արդեն շատ ուշ է եղել:
Զեկույցում ասվում է, որ «Վիտամին D-ի համարժեք քանակը կարող է նաև դեր ունենալ Covid-19-ի վարակի կանխարգելման գործում»:
Նշենք, որ վիտամին D-ն արտադրվում է մարմնում՝ արևի լույսի արդյունքում, բայց ձմռանը մարդկանց խորհուրդ է տրվում հավելումներ ընդունել:
Աղբյուրը՝ Wales Online