Սա նույնիսկ բռնապետության ուղի չէ, այլ պարզապես ավելի խորացվող և համապարփակ քաոսի, բարդակի ճանապարհ․ մեդիափորձագետը՝ «ֆեյքերի» դեմ պայքարի մասին

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Media.am-ում գրում է․ Մեդիադաշտում կատարվում են երևույթներ, որոնք ընդհանուր իրավիճակի վրա կարող են թողել վատ հետևանքներ, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ: Հայաստանում մամուլի զարգացման ուղին բարդ է եղել։ Տարեցտարի աճել է ինտերնետը, որն ամեն դեպքում միշտ ավելի ազատ է եղել, քան ավանդական մամուլը։ Ինտերնետի աճին զուգահեռ աճում էին խնդիրները։ Այսօր արդեն ինտերնետի ազդեցությունը ոչ թե լայնածավալ է կամ աննախադեպ, ինչպես սիրում էինք ասել դեռ մի քանի տարի առաջ, այլ այն դարձել է հիմնական տիրույթը, որը ձևավորում է տեղեկատվական հոսքերը և հանրային կարծիքը։ Նման պայմաններում ինտերնետը դառնում է…

Ինչո՞ւ է անհրաժեշտ սուրճից հետո ջուր ըմպել

Նկատե՞լ եք արդյոք, որ գրեթե բոլոր բարձրակարգ սրճարաններում հաճախորդներին միշտ առաջարկում են մեկ բաժակ էսպրեսոյից հետո ջուր ըմպել: Այս սովորույթն ունի բավականին գիտաբժշկական հիմք. պարզվում է, որ սուրճը միայն այդպես է պետք է ըմպել: Ինչպես գիտենք, սուրճի մեջ կա կոֆեին: Դա ալկալոիդ է, որն ակնթարթորեն մեզ տալիս է առույգության զգացողություն: Բայց քչերը գիտեն, որ հատիկի մեջ կա նաև թեոբրոմին: Երբ մենք սուրճ ենք խմում, այդ երկու նյութերը մեր օրգանիզմ են թափանցում միաժամանակ, բայց գործել սկսում են հերթով: Կոֆեինը գործում է միանգամից, իսկ թեոբրոմինը սկսում է աշխատել միայն 25 րոպե անց:…