Ուսուցիչը նախասրահը փուչիկներով լցրեց՝ երեխաներին երջանկություն գտնելու դասը սովորեցնելու համար

Ուսուցիչը յուրաքանչյուր աշակերտին փուչիկ տվեց, ասելով, փչել այն, գրել իրենց անունը և գցել նախասրահում: Ուսուցիչը հետո խառնեց բոլոր փուչիկները ու աշակերտներին 5 րոպե ժամանակ տվեց՝ իրենց գնդակը գտնելու համար: Սակայն աշակերտներից ոչ ոք չգտավ իր անվամբ փուչիկը: Այդ ժամանակ ուսուցիչն ուսանողներին ասաց, որ վերցնեն իրենց գտած առաջին փուչիկը և տան այն մարդուն, ում անունը գրված է վրան: 5 րոպեում յուրաքանչյուրն արդեն ուներ իր փուչիկը: Ուսուցիչն աշակերտներին ասաց. «Այս փուչիկները նման են երջանկության: Մենք նրան երբեք չենք գտնի, եթե բոլորս փնտրենք միայն մերը: Բայց եթե մենք մտածում ենք ուրիշների երջանկության մասին,…

Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է առնանդամի փոքրացման․ ցնցող հետազոտություն

Կլիմայի փոփոխության պատճառով մարդու վերարտադրողական կարողությունը փոխվում է, ասում են գիտնականները: Վատ էկոլոգիայի հետևանքներից մեկը արական առնանդամի փոքրացումն է, հայտնում է Euronews-ը։ Աշխարհի լավագույններից մեկը համարվող Սինայի բժշկական կենտրոնի Իկան բժշկական դպրոցի առաջատար համաճարակաբան և բնապահպան գիտնական, բժիշկ Շաննա Սվոնը հրատարակել է մի գիրք, որում ուսումնասիրվում է արդյունաբերական քիմիկատների օգտագործման և առնանդամի երկարության միջև կապը: «Count Down» (Հետհաշվարկ) գիրքը պնդում է, որ ժամանակակից աշխարհը փոխում է մարդու վերարտադրողական զարգացումը և սպառնում ամբողջ տեսակի ապագային: Գիրքն ուսումնասիրում է, թե ինչպես է շրջակա միջավայրի աղտոտումը հանգեցնում էրեկցիայի խանգարման, պտղաբերության անկման և փոքր…

Երեք րոպեի կանոնը՝ երեխայի հետ շփման մեջ

Հոգեբաններն ասում են, որ գոյություն ունի շատ կարևոր կանոն երեխայի հետ շփման մեջ: Այն անվանում են՝ «երեք րոպեի կանոն»։ Սրա իմաստն այն է, որ երեխային դիմավորես նույն ուրախությամբ, ինչպես դիմավորում ես քո ընկերոջը, ում երկար ժամանակ չես հանդիպել:Եվ կարևոր չէ՝ վերադարձել ես խանութից, աշխատանքից, թե՞ գործուղումից: Որպես կանոն, այն ամենը, ինչով երեխան ուզում է կիսվել ձեզ հետ, պատմում է հանդիպման առաջին մի քանի րոպեի ընթացքում: Այդ պատճառով էլ կարևոր է բաց չթողնել այդ պահը: Շատ ծնողներ ենթագիտակցաբար են կատարում երեք րոպեի կանոնը: Օրինակ, երեխային դպրոցում դիմավորելիս կքանստում են, նայում են…

Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ․ Սողոմոն Թեհլերյան

100 տարի առաջ այս օրը՝ 1921թ․ մարտի 15-ին, հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանը սպանեց հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում։ Նրան ձերբակալեցին, բայց նույն տարվա հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) և ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։ Սողոմոն Թեհլերյանն իր «Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը» գրքում…

Արցախյան պատերազմի «Քնած զինվորը»՝ World Press Photo-ի մրցանակակիր

Հայաստանը ներկայացնող լուսանկարիչն առաջին անգամ հաղթել է World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթում։ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը» «Ժամանակակից խնդիրներ/մեկ լուսանկարով» անվանակարգում 3 մրցանակակիրներից մեկն է` մոտ 5 հազար լուսանկարից: Հաղթած լուսանկարների՝ 1-3-րդ տեղերի բաշխումը կկայանա ապրիլի 15-ին՝ պարգեւատրման արարողության ժամանակ, որը համավարակի պատճառով անցկացվելու է օնլայն։ Վավերագրող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը ֆրիլանսեր է։ Պատերազմի ընթացքում ու դրանից հետո իր մեքենայով շրջել է Արցախում ու Սյունիքի սահմաններում՝ վավերագրելով պատերազմի դեմքը։ «Քնած զինվորը» առաջին լուսանկարն է, որ Վաղինակը ներկայացրել է հեղինակավոր այս մրցույթին։ Աղբյուրը՝ Մեդիամաքս

Մարալ Նաջարյան․3-4 անգամ ածելիներ վերցրի, որ ինձ վնասեմ, որովհետև հույս չունեի, որ դուրս կգամ (վիդեո)

4 ամիս ադրբեջանական գերության մեջ մնացած Մարալ Նաջարյանը, որն այսօր արդեն Բեյրութում էր, առաջին հարցազրույցն է տվել Վանայ Ձայն լիբանանյան ռադիոյին։ Մարալն իր շնորհակալություններն էր հայտնում Կարմիր խաչին, Լիբանանին, «անհայտ ձեռքերին, որ աշխտատել են այդ զնդանից» իր ազատության համար։ «Չէի սպասում այս մթնոլորտին։ Երբ երեքշաբթի առավոտ շուտ դռան վրայի փոքրիկ փեղկը բացվեց ու ասացին, որ հավաքի ապրանքներդ, պիտի գնաս, ես ցատկեցի, չես կարող երևակայել, որքան ուրախացա։ Աստված իմ, ասացի, ինձ ազատությունս են տալիս»,-ասում է Մարալը՝ չկարողանալով զսպել արցունքները։ Պատմում է, որ հավաքեց ապրանքները և այդ դուռը, որ բնավ չէր բացվել…

Մյասնիկովն անվանել է քաղցկեղից պաշտպանելու լավագույն մթերքը

Քաղցկեղի կանխարգելման համար առաջարկվող դիետաների մեծ մասը ներառում է բրոկոլի, ասում է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը: «Պաշտոնապես, բոլոր ձեռնարկներում, երբ կարդում ես հակաօքսիդիչների մասին, ուռուցքաբանության ռիսկը նվազեցնելու մասին, կա բրոկոլի», – ընդգծել է Մյասնիկովը։ Համեմունքների շարքում, Մյասնիկովի խոսքերով, քրքումն ունի առավել օգտակար հակաքաղցկեղային հատկություններ, իսկ կանաչ թեյը՝ առավել օգտակար հակաքաղցկեղային հատկությունները: Բժիշկը նաև խորհուրդ է տվել ուտել կարմիր մրգեր և բանջարեղեն` լիկոպեն պարունակող նյութ, որը կանխում է քաղցկեղի որոշ տեսակները, մասնավորապես` շագանակագեղձի քաղցկեղը:

«Jerusalema» չելեջը՝ ողջ աշխարհից․ ի՞նչ է այն (վիդեո)

«Jerusalema» չելենջը, պարզ ասած, պար է։ Երգը կատարում է հարավաֆրիկացի երգիչ-երգահան Նոմչեբոն։ Չնայած երգը զուլու լեզվով է, այն տարածվեց ողջ աշխարհում չելենջի միջոցով, երբ նախորդ տարվա փետրվարին Անգոլայում «Fenómenos do Semba» խումբը սկսեց պարել երգի տակ՝ ուտելով ու ափսեները չգցելով։ Տպավորիչ պարը սկսեց վիրուսային ձևով տարածվել ողջ աշխարհում ու մարդիկ սկսեցին միանալ չելենջին՝ պարել երգի տակ ու տարածել տեսանյութերը։

Ներկայումս 193 երկրներից 21-ն ունեն պետության կամ կառավարության կին ղեկավար. վիճակագրություն (ֆոտո)

Ներկայումս աշխարհի 193 երկրներից 21-ն ունեն պետության կամ կառավարության կին ղեկավար։ Այս մասին են վկայում Արտաքին կապերի խորհրդի (CFR) Կանանց իշխանության ինդեքսը, որն ուսումնասիրում է գենդերային հավասարությունը քաղաքական մասնակցության մեջ ՄԱԿ-ի 193 անդամ երկրների շարքում: Համաշխարհային քաղաքականության մեջ կանանց այլ վիճակագրություն. 193 երկրներից 14-ը ազգային կաբինետում ունեն առնվազն 50 տոկոս կանանց: 193 երկրներից 4-ում ազգային օրենսդիր մարմնում առնվազն 50 տոկոս կին կա: 1940-ականների վերջից սկսած՝ 64 երկրներ ընտրել են կին ղեկավար, ըստ CFR տվյալների: Չնայած այս ձեռքբերումներին՝ կանայք մնում են թերներկայացված կառավարման բոլոր մակարդակներում: Բրիտանիայի Ելիզավետա Երկրորդ թագուհին ամենաերկարակյաց կին…

Մարտի 8-ին նշվում է Կանանց միջազգային օրը

Մարտի 8-ին նշվում է Կանանց միջազգային օրը, որն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։ 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի կարի ֆաբրիկայի աշխատակցուհիները ցույցի են դուրս գալիս՝ պահանջելով աշխատաժամանակի կրճատում ու աշխատանքի պայմանների բարելավում: Այդ ժամանակ տղամարդիկ ստիպված են եղել զիջումների գնալ, և բանվորուհիների պահանջները կատարվել են: 1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց օրը», որից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց օր։ Այդ օրվանից մարտի ութը համարվում է Կանանց միջազգային օրը կամ աշխատավոր Կանանց…