Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են շոկոլադի անսպասելի հատկություն

Շոկոլադը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու սրտանոթային համակարգի վրա: Այս եզրակացությանն են հանգել Բեյլորի ամերիկյան քոլեջի գիտնականները, որոնց ուսումնասիրությունը հրապարակվել է «European Journal of Preventive Cardiology»-ում:

Մասնագետները վերլուծել են 300 հազար հիվանդի տվյալները և կապ հաստատել շոկոլադի օգտագործման և կորոնար հիվանդությունների առկայության միջև: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր շաբաթը մեկ անգամ ուտում էին շոկոլադ, ունեին սրտանոթային հիվանդության 8 տոկոսով ցածր ռիսկ:

Հետազոտողները շոկոլադի` առողջության համար օգուտները կապում են ստեարաթթվի, ֆլավոնոիդների և պոլիֆենոլների առկայության հետ, որոնք ուժեղացնում են սիրտը և բարձրացնում «լավ» խոլեստերինի մակարդակը:

Գիտնականները հիշեցնում են, որ շոկոլադը պետք է օգտագործել միայն փոքր քանակությամբ, իսկ սննդակարգում դրա ավելցուկը կարող է սպառնալ ճարպակալման և 2-րդ տիպի շաքարախտի զարգացմանը:

Related posts

Leave a Comment