«Հաջորդ սերնդի» տեխնոլոգիան Ձեր մարմնի ջերմությունը վերածում է էլեկտրաէներգիայի

Գիտնականները մշակել են կրելու սարք, որն օգտագործում է Ձեր մարմնի ջերմությունը որպես մարտկոց:

Մեր մարմինները պահպանում են կայուն ջերմաստիճան` մոտ 37 աստիճան ցելսիուս, որպեսզի օրգանիզմում տեղի ունենան քիմիական ռեակցիաներ, որոնք մեզ ողջ են պահում։ Բայց այն, գիտնականների կարծիքով, արդյունավետ գործընթաց չէ, և մեր ստեղծած ջերմության մեծ մասը կորչում է մեր մոտավորապես երկու քառակուսի մետր մաշկի միջով:

Այս նոր սարքը օգտագործում է ջերմաէլեկտրական գեներատորներ՝ մաշկի և շրջակա օդի միջև ջերմաստիճանի տարբերությունը օգտագործելու համար՝ այդ ջերմային էներգիան վերածելով էլեկտրաէներգիայի:

Euronews-ի հաղորդմամբ, սարքը ստեղծվել է ԱՄՆ-ի Կոլորադոյի Բոլդեր համալսարանի (CU Boulder) թիմի կողմից։ Այն պատրաստված է ձգվող նյութից, որը տեղավորվում է մաշկին մոտ և կարելի է կրել որպես մատանի կամ ապարանջան:

Ներկայումս «սարքը» կարող է առաջացնել շուրջ 1 վոլտ էլեկտրականություն յուրաքանչյուր քառակուսի սանտիմետր մաշկի համար: Չնայած սա մարտկոցների մեծ մասից պակաս է, բայց բավական է ժամացույցի կամ ֆիթնեսի սարքի համար էներգիա ապահովելու համար:

Հետազոտության ավագ հեղինակ Սյաոն ասում է, որ նոր հայտնագործությունը նշանակում է, որ ապագայում կրվող էլեկտրոնիկան կարող է սնուցվել առանց մարտկոցի:

Related posts

Leave a Comment