Սերենա Ուիլյամսն ու 3-ամյա դուստրը՝ Օլիմպիա Օհանյանը, Stuart Weitzman բրենդի գովազդային արշավում (ֆոտո)

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու նրա դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, միասին ներկայացել են Stuart Weitzman բրենդի 2021 թվականի գարնանային հավաքածուն։

Առաջին անգամ է, որ Ուիլյամսը գովազդում ներկայանում է դստեր հետ։

«Սա յուահատուկ գովազդային արշավ է: Օլիմպիան միշտ փորձում է իմ կոշիկները, դա այնքան հաճելի է»,- ասել է թենիսիստուհին։

Նա նաև նշել է, որ դուստրն իրեն շատ նման է՝ նրան անվանելով «փոքրիկ ես» (mini-me)։

Fոտոշարքն իրականացրել է հայտնի լուսանկարիչ Իթան Ջեյմս Գրինը։

Նշենք, որ Սերենան ամուսնացած է Reddit ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի հետ: Զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017թ. սեպտեմբերի 1-ին:

Related posts

Leave a Comment