«Դումսքրոլինգ»․ վիճակ, որի դեմ պետք է պայքարել

Ժամանակակից լեզուներն անընդհատ փոխվում և լրացվում են նոր բառերով: Խոսքը ոչ միայն ժարգոնային բառերի մասին է, այլ որոշ նոր հնարած տերմինների, որոնք նույնիսկ մուտքագրվում են պաշտոնական բառարաններ: Այսօր մենք կխոսենք համեմատաբար նոր տերմինի մասին՝ «դումսքրոլինգ», որը շատ արտասահմանյան հրատարակություններ անվանում են 2020-ի հիմնական բառը: «Դումսքրոլինգը»՝ «Doomscrolling»,  սոցիալական ցանցերում միանգամից մեծ քանակությամբ բացասական առցանց նորությունների սպառման գործողությունն է: Հոգեկան առողջության մասնագետները հայտարարել են, որ այս պրակտիկան կարող է վնասել հոգեկան առողջությանը, այն հաճախ հանգեցնում է անհանգստության, ընկճվածության և մեկուսացվածության։ Doomscrolling-ը կարող է սահմանվել որպես «էկրանային ժամանակի չափազանց մեծ քանակ, որը նվիրված…

Համալսարանական ուսումնասիրությունը պարզել է՝ Covid-ը 3 օր գոյատևում է գործվածքների վրա

Գիտնականները հայտնաբերել են, որ Covid-19-ի շտամի նման վիրուսները կարող են գոյատևել սովորական գործվածքների վրա մինչև երեք օր: Լեսթերում գտնվող Դե Մոնֆորտի համալսարանի ուսումնասիրությունը փորձարկել է կորոնավիրուսը պոլիեսթերի, կիսաբամբակի և 100% բամբակի վրա: Արդյունքների համաձայն, պոլիեսթերն ամենամեծ ռիսկն է առաջացնում: Մանրէաբան, բժիշկ Քեթի Լեյրդը, որը ղեկավարում էր ուսումնասիրությունը, ասում է, որ այն նյութերը, որոնք սովորաբար օգտագործվում են առողջապահական համազգեստում, փոխանցման ռիսկ են պարունակում: Ուսումնասիրության ժամանակ վիրուսի «կաթիլներ» են ավելացվել գործվածքներին: Դրանից հետո գիտնականները 72 ժամ շարունակ վերահսկել են վիրուսի կայունությունը յուրաքանչյուր նյութի վրա: Արդյունքները ցույց են տվել, որ պոլիեսթերը փոխանցման ամենաբարձր…