«Դումսքրոլինգ»․ վիճակ, որի դեմ պետք է պայքարել

Ժամանակակից լեզուներն անընդհատ փոխվում և լրացվում են նոր բառերով: Խոսքը ոչ միայն ժարգոնային բառերի մասին է, այլ որոշ նոր հնարած տերմինների, որոնք նույնիսկ մուտքագրվում են պաշտոնական բառարաններ: Այսօր մենք կխոսենք համեմատաբար նոր տերմինի մասին՝ «դումսքրոլինգ», որը շատ արտասահմանյան հրատարակություններ անվանում են 2020-ի հիմնական բառը:

«Դումսքրոլինգը»՝ «Doomscrolling»,  սոցիալական ցանցերում միանգամից մեծ քանակությամբ բացասական առցանց նորությունների սպառման գործողությունն է: Հոգեկան առողջության մասնագետները հայտարարել են, որ այս պրակտիկան կարող է վնասել հոգեկան առողջությանը, այն հաճախ հանգեցնում է անհանգստության, ընկճվածության և մեկուսացվածության։

Doomscrolling-ը կարող է սահմանվել որպես «էկրանային ժամանակի չափազանց մեծ քանակ, որը նվիրված է դիստոպիական լուրերի կլանմանը»: Ըստ ֆինանսական լրագրող Կարեն Հոյի, ենթադրվում է, որ այդ տերմինը ծագել է 2018-ի հոկտեմբերին Twitter սոցիալական կայքում: Այնուամենայնիվ, բառը կարող է ավելի վաղ ծագում ունենալ, և երևույթն ինքնին նախորդում է տերմինի ստեղծմանը:

Ընդհանուր լեզվով ասած, «doom» բառը նշանակում է խավար և չարիք, «scrolling»-ը նշանակում է «թերթել», անընդհատ անցնել ինտերնետի տեքստերով, նկարներով։

«Դումսքրոլինգը» ժամերով սոցցանցերի լրահոսը թերթելու սովորությունն է, որի ընթացքում տեսնում, կարդում եք ամենավառ, ամենասարսափելի նկարագրություններով ու վերնագրերով հոդվածներ: Այս ամենը հաճախ տագնապի ու խուճապի է բերում: Հաշվի առնելով այն փաստը, որ սպառնալիքների մասին տեղեկացվածությունն ազդում է մեր գոյատևման վրա, մենք ավելի շուտ կենտրոնանում ենք ոչ թե դրական, այլ բացասական բաների վրա: Ապագայի վերաբերյալ անորոշությունը մեզ ստիպում է ավելի ու ավելի շատ նորություններ կարդալ՝ ճշմարտությունը գտնելու հույսով:

Թվում է, թե այնքան շատ նոր տեղեկատվություն կա, որ մենք պարզապես չենք կարող դրան հետևել: Մենք հայտնվում են «փակ շղթայում».⠀

  1. Կարդում ենք վախեցնող լուրեր՝ կարևոր փաստեր գտնելու հույսով:
  2. Կարդացածդ վախ է առաջացնում, և անհանգստության աստիճանը կտրուկ բարձրանում է:
  3. Մենք ուզում ենք հաղթահարել անհանգստությունը և մեզ վերահսկողության տակ զգալ, կարծում ենք, որ այն կարելի է գտնել միայն վերջին նորություններում:
  4. Մենք շարունակում ենք կարդալ և մեզ ավելի անհանգիստ զգում:

Այս ցիկլը կարող է կոտրվել միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք դադարեցնել անհանգստության դեմ պայքարի մեր ավտոմատ սովորությունը։ Դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ:

⠀Ի՞նչ անել

  1. Դումսքրոլինգից ազատվելու առաջին քայլերից մեկն է՝ վերանայել ձեր սեփական նորությունների լրահոսը և բաժանորդագրությունները: Եթե ​​վերջին ամսվա ընթացքում ձեր հետևած հաշիվների 50%-ն անցել է բացառապես սարսափելի լուրերի, ապա դադարեք հետևել դրանցից գոնե որոշներին:
  2. Բաժանորդագրվեք բարի և դրական հաշիվների և հնարավորինս հաճախ ինքներդ ձեզ տվեք այն հարցերը, որոնք մենք ներկայացրեցինք վերոնշյալ «փակ շղթայում»:
  3. Սահմանեք ժամաչափ, ընդմիջումներ արեք, արգելափակեք կամ անջատեք ծանուցումները այն մարդկանց հաղորդագրություններից, ովքեր հաճախ հոդվածներ են տարածում «քլիքբեյթ» խորագրերով:
  4. Հիշեք, որ երբեմն կատուների մասին տեսանյութեր դիտելը շատ ավելի օգտակար է, քան ամեն ժամ նորությունների լրահոսը թարմացնելը:

Իսկ Դուք պայքարում ե՞ք դումսքրոլինգի դեմ, թե այս հասկացությունը ձեզ ընդհանրապես ծանոթ չէ։ Կիսվեք մեզ հետ՝ մեկնաբանություններում։

Related posts

Leave a Comment