Ներկայումս 193 երկրներից 21-ն ունեն պետության կամ կառավարության կին ղեկավար. վիճակագրություն (ֆոտո)

Ներկայումս աշխարհի 193 երկրներից 21-ն ունեն պետության կամ կառավարության կին ղեկավար։ Այս մասին են վկայում Արտաքին կապերի խորհրդի (CFR) Կանանց իշխանության ինդեքսը, որն ուսումնասիրում է գենդերային հավասարությունը քաղաքական մասնակցության մեջ ՄԱԿ-ի 193 անդամ երկրների շարքում:

Համաշխարհային քաղաքականության մեջ կանանց այլ վիճակագրություն.

193 երկրներից 14-ը ազգային կաբինետում ունեն առնվազն 50 տոկոս կանանց:

193 երկրներից 4-ում ազգային օրենսդիր մարմնում առնվազն 50 տոկոս կին կա:

1940-ականների վերջից սկսած՝ 64 երկրներ ընտրել են կին ղեկավար, ըստ CFR տվյալների:

Չնայած այս ձեռքբերումներին՝ կանայք մնում են թերներկայացված կառավարման բոլոր մակարդակներում:

Բրիտանիայի Ելիզավետա Երկրորդ թագուհին ամենաերկարակյաց կին առաջնորդներից մեկն է։ Քամալա Հարիսը վերջերս դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին կին փոխնախագահը: Հայտնի կին ղեկավարների շարքում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Նոր Զելանդիայի վարչապետ Յասինդա Արդերնը և այլք։

Related posts

Leave a Comment