Մարալ Նաջարյան․3-4 անգամ ածելիներ վերցրի, որ ինձ վնասեմ, որովհետև հույս չունեի, որ դուրս կգամ (վիդեո)

4 ամիս ադրբեջանական գերության մեջ մնացած Մարալ Նաջարյանը, որն այսօր արդեն Բեյրութում էր, առաջին հարցազրույցն է տվել Վանայ Ձայն լիբանանյան ռադիոյին։ Մարալն իր շնորհակալություններն էր հայտնում Կարմիր խաչին, Լիբանանին, «անհայտ ձեռքերին, որ աշխտատել են այդ զնդանից» իր ազատության համար։ «Չէի սպասում այս մթնոլորտին։ Երբ երեքշաբթի առավոտ շուտ դռան վրայի փոքրիկ փեղկը բացվեց ու ասացին, որ հավաքի ապրանքներդ, պիտի գնաս, ես ցատկեցի, չես կարող երևակայել, որքան ուրախացա։ Աստված իմ, ասացի, ինձ ազատությունս են տալիս»,-ասում է Մարալը՝ չկարողանալով զսպել արցունքները։ Պատմում է, որ հավաքեց ապրանքները և այդ դուռը, որ բնավ չէր բացվել…