Արցախյան պատերազմի «Քնած զինվորը»՝ World Press Photo-ի մրցանակակիր

Հայաստանը ներկայացնող լուսանկարիչն առաջին անգամ հաղթել է World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթում։ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը» «Ժամանակակից խնդիրներ/մեկ լուսանկարով» անվանակարգում 3 մրցանակակիրներից մեկն է` մոտ 5 հազար լուսանկարից: Հաղթած լուսանկարների՝ 1-3-րդ տեղերի բաշխումը կկայանա ապրիլի 15-ին՝ պարգեւատրման արարողության ժամանակ, որը համավարակի պատճառով անցկացվելու է օնլայն։ Վավերագրող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը ֆրիլանսեր է։ Պատերազմի ընթացքում ու դրանից հետո իր մեքենայով շրջել է Արցախում ու Սյունիքի սահմաններում՝ վավերագրելով պատերազմի դեմքը։ «Քնած զինվորը» առաջին լուսանկարն է, որ Վաղինակը ներկայացրել է հեղինակավոր այս մրցույթին։ Աղբյուրը՝ Մեդիամաքս