Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ․ Սողոմոն Թեհլերյան

100 տարի առաջ այս օրը՝ 1921թ․ մարտի 15-ին, հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանը սպանեց հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում։ Նրան ձերբակալեցին, բայց նույն տարվա հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։ Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) և ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։ Սողոմոն Թեհլերյանն իր «Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը» գրքում…