Երեք րոպեի կանոնը՝ երեխայի հետ շփման մեջ

Հոգեբաններն ասում են, որ գոյություն ունի շատ կարևոր կանոն երեխայի հետ շփման մեջ: Այն անվանում են՝ «երեք րոպեի կանոն»։ Սրա իմաստն այն է, որ երեխային դիմավորես նույն ուրախությամբ, ինչպես դիմավորում ես քո ընկերոջը, ում երկար ժամանակ չես հանդիպել:Եվ կարևոր չէ՝ վերադարձել ես խանութից, աշխատանքից, թե՞ գործուղումից: Որպես կանոն, այն ամենը, ինչով երեխան ուզում է կիսվել ձեզ հետ, պատմում է հանդիպման առաջին մի քանի րոպեի ընթացքում: Այդ պատճառով էլ կարևոր է բաց չթողնել այդ պահը: Շատ ծնողներ ենթագիտակցաբար են կատարում երեք րոպեի կանոնը: Օրինակ, երեխային դպրոցում դիմավորելիս կքանստում են, նայում են…