Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է առնանդամի փոքրացման․ ցնցող հետազոտություն

Կլիմայի փոփոխության պատճառով մարդու վերարտադրողական կարողությունը փոխվում է, ասում են գիտնականները: Վատ էկոլոգիայի հետևանքներից մեկը արական առնանդամի փոքրացումն է, հայտնում է Euronews-ը։

Աշխարհի լավագույններից մեկը համարվող Սինայի բժշկական կենտրոնի Իկան բժշկական դպրոցի առաջատար համաճարակաբան և բնապահպան գիտնական, բժիշկ Շաննա Սվոնը հրատարակել է մի գիրք, որում ուսումնասիրվում է արդյունաբերական քիմիկատների օգտագործման և առնանդամի երկարության միջև կապը:

«Count Down» (Հետհաշվարկ) գիրքը պնդում է, որ ժամանակակից աշխարհը փոխում է մարդու վերարտադրողական զարգացումը և սպառնում ամբողջ տեսակի ապագային:

Գիրքն ուսումնասիրում է, թե ինչպես է շրջակա միջավայրի աղտոտումը հանգեցնում էրեկցիայի խանգարման, պտղաբերության անկման և փոքր առնանդամներ ունեցող երեխաների թվի աճին:

«Երկրագնդի որոշ մասերում քսան տարեկան ժամանակակից կանանց վերարտադողականությունը միջին հաշվով ավելի նվազ է, քան նրանց տատիկներինը 35 տարեկանում էր», – գրում է դոկտոր Սվոնը՝ անվանելով իրավիճակը «համաշխարհային էքզիստենցիալ ճգնաժամ»:

«Մեր միջավայրում առկա քիմիական նյութերը և անառողջ կենսակերպը խաթարում են մեր հորմոնալ հավասարակշռությունը՝ տարբեր աստիճանի վերարտադրողական կործանում առաջացնելով», – ասում է նա:

Դոկտոր Սվոնի հետազոտության համաձայն, վերարտադրողական խանգարումների պատճառը ֆթալատներն են՝ պլաստմասսայում օգտագործվող քիմիական նյութերը, որոնք կարող են ազդել էնդոկրին համակարգի վրա:

Քիմիական նյութերի այս խումբն օգտագործվում է պլաստմասսայի ճկունությունը բարձրացնելու համար: Դրանք կարելի է գտնել խաղալիքների, փաթեթավորման, լվացող միջոցների, կոսմետիկայի և շատ այլ ապրանքների մեջ: Դոկտոր Սվոնը կարծում է, որ այդ նյութերը վնասում են մարդու զարգացմանը:

«Նորածիններն այժմ ծնվում են քիմիական նյութերով աղտոտված՝ արգանդում ներծծվող նյութերի պատճառով», – ասում է նա:

2017-ին բժիշկ Սվոնն ամենահայտնի ուսումնասիրություններից մեկում հետազոտել է սերմնաբջիջների քանակի և շրջակա միջավայրի աղտոտման միջև կապը: Հոդվածում նկարագրված է վերջին 40 տարվա ընթացքում տղամարդկանց պտղաբերության փոփոխությունը:

185 հետազոտություններում, որոնցում ներգրավվել են գրեթե 45,000 տղամարդ բժիշկներ, բժիշկ Սվոնը և նրա թիմը պարզել են, որ արևմուտքի երկրներում տղամարդկանց սերմնաբջիջների քանակը 59% -ով նվազել է 1973-ից 2011 թվականներին: Գիտնականը կարծում է, որ պտղաբերության անկման այս տեմպը նշանակում է, որ մինչև 2045 թվականը տղամարդկանց մեծ մասն այլևս կենսունակ սերմ չի արտադրի:

Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ են հնչում պլաստմասսայից մասնակի հրաժարվելու կոչեր: 2019 թվականին Եվրոպան օրենք ընդունեց, որով արգելվում է միանգամյա օգտագործման պլաստիկ սպասքը: Այլ երկրներ հանդես են եկել նմանատիպ օրինագծերով: Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության ստեղծման պահից ի վեր, Եվրոպայի քաղաքացիները 41% -ով պակաս աղտոտվածության են ենթարկվում, քան երկու տասնամյակ առաջ: Ենթադրվում է, որ այս կանոնները կյանքի տևողությունը երկարացրել են են միջինը ինն ամսով:

Related posts

Leave a Comment