Օսկար 2021. Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Նոմադլենդ»-ը, Էնթոնի Հոփքինսը` լավագույն դերասան (վիդեո)

Ապրիլի 26-ին Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ «Օսկար» կինոմրցանակի հանձնման 93-րդ արարողությունը։ Համավարակի պատճառով արարողությունն առաջին անգամ տեղի է ունեցել նորացված ձևաչափով՝ մի քանի հարթակներում: «Օսկար»-ի ամենաշատ մրցանակներին արժանացել է ռեժիսոր Քլոի Չժաոի «Նոմադլենդ» (Nomadland) դրաման։ Գործազուրկ 60-ամյա Ֆերն անունով կնոջ մասին պատմող ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ «Նոմադլենդ» ֆիլմում կերտած դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է դերասանուհի Ֆրենսիս ՄաքԴորմանդը, իսկ ռեժիսոր Քլոի Չժաոն հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը շնորհվել է Էնթոնի Հոփքինսին՝ ռեժիսոր Ֆլորիան Զելերի «Հայրը» (The Father) դրամայում կերտած դերի համար: Այս ֆիլմը նաև արժանացել է «Լավագույն ադապտացված սցենար» մրցանակին: Ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Մանկ» (Mank) ֆիլմը «Օսկար»-ի է արժանացել «Լավագույն օպերատորական…

Ֆրանսիական շքեղ բրենդ Balmain-ի գեղարվեստական ղեկավար Ռուստենն հայկական երգ է լսում (վիդեո)

Ֆրանսիացի դիզայներ, ֆրանսիական շքեղ բրենդ Balmain-ի գեղարվեստական ղեկավար Օլիվյե Ռուստենն ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որում հնչում է հայկական «Մի գնա» երգը՝  ռեփեր Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի կատարմամբ։ Հիշեցնենք, որ «Մի գնա»-ն 4 տարի առաջ հիթ դարձավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ Երգը Սուպեր Սաքոն կատարեց նաև ֆրանսիացի հայտնի երգիչ Maître Gims-ի հետ։ Հիշեցնենք նաև, որ Ռուստենն ու Քիմ Քարդաշյանը լավ ընկերներ են ու Քիմը հաճախ է ներկայանում Balmain-ի հագուստներով ու համագործակցում նրա հետ։

Վանա լճի լուսանկարը հաղթող է ճանաչվել NASA-ի մրցույթում

Վանա լճի՝ տիեզերքից արված լուսանկարն ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության (NASA-ՆԱՍԱ) «Համաշխարհային շրջագայություն» հեռավար մրցույթում հաղթող է ճանաչվել: Նշենք, որ մրցույթում ընդգրկվել էր 20 տարվա ընթացքում միջազգային տիեզերակայանից արված 28 լուսանկար: Լուսանկարի հեղինակը  տիեզերագնաց Քեյթ Ռուբինսն է։ Նա տիեզերքից լուսանկարել էր Վանա լիճը 2016-ի սեպտեմբերի 12-ին: Լուսանկարը առաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ Վանի նահանգապետարանը Ռուբինսին հրավիրել է Վան: Պատրաստվում են տիեզերագնացին Վանա կատու նվիրել: 

Այս գարնան ամենանորաձև սպիտակ սպորտային կեդերը (ֆոտո)

Այս գարնան ամենատարածված կոշիկները սպիտակ սպորտային կեդերն են: Դրանք կատարյալ են ամեն ինչի համար, հեշտությամբ կարելի է համադրել նորաձևության տարբեր միտումների հետ և ամբողջովին կատարյալ տեսք ունենալ: Vogue-ը ներկայացնում է Նյու Յորքի նորաձևության շաբաթվա հերոսներից ոգեշնչված սպիտակ կեդերը, որոնք կարելի է կրել բաճկոններով և լայն ջինսերով կամ տաք օրերին սպիտակ վերնաշապիկով ու պայծառ գույների տաբատներով։

ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի կինը ալկոհոլային ջեմերի արտադրություն է հիմնել

Լոլիկը կարող է համեղ համադրություն դառնալ պորտվեյնի, ծիրանը՝ ամարետոյի, թուրինջը՝ կոնյակի հետ։ Anook jams-ում երկար փորձարկել են տարբեր համեր, հետո պահածոյացրել, տարաներին փակցրել հետաքրքիր պիտակներ ու հասցրել ամենատարբեր տեսակի ջեմեր պատրաստող ու ջեմերի սիրահար հայ սպառողին։ Ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ջեմերը սպառողին հասանելի են դարձել շուրջ երկու ամիս առաջ։ Երաժիշտ, Anook jams-ի հիմնադիր Իրինա Իգիթխանյանը, որը արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի կինն է, GastroVino-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է համավարակը նոր շունչ տվել տարիներ առաջ ծնված գաղափարին եւ ինչպես է ճգնաժամային տարում, փոքր թիմով, հնարավոր եղել իրագործել նախաձեռնությունը։…

100 տարեկանում մահացել է Միացյալ Թագավորության թագուհի Ելիզավետա 2-րդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը (ֆոտո)

100-ամյակին ընդառաջ (հունիսի 10) մահացել է Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը: Այս մասին Twitter-ում հայտարարել է Բուքինգհեմյան պալատը: «Խոր ցավով, Նորին Մեծություն Թագուհին հայտարարեց իր սիրելի ամուսնու՝ Նորին Թագավորության, Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահվան մասին», – ասվում է հաղորդագրության մեջ: Արքայազն Ֆիլիպը Հունաստանի և Դանիայի իշխան Ֆիլիպի որդին էր: Նա դարձավ թագավորական նավատորմի անդամ 1939 թվականին: 1947 թվականին Ֆիլիպից պահանջվեց վերցնել բրիտանական ազգանուն՝ նավատորմում կարիերան շարունակելու համար: Նա դարձավ Մաունտբաթեն, այդպես էին անվանում նրա մայրական հարազատներին: Հարսանիքից հետո նա հռչակվեց Էդինբուրգի դուքս:

Fabergé-ն HBO-ի հետ համատեղ ստեղծել է «Գահերի խաղ»-ի թեմատիկայով ադամանդներով զարդարված ձու՝ ավելի քան 2 մլն դոլար արժողությամբ (ֆոտո)

Աշխարհահռչակ Fabergé բրենդը HBO-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծել է «Գահերի խաղ»-ի թեմատիկայով ձու, որն արժե ավելի քան 2,2մլն դոլար։ Ձվի դիզայնն արել են Fabergé-ի գլխավոր դիզայներ Լիզա Թալգրենը և «Գահերի խաղը» ֆիլմի  գեղարվեստական դիզայներ Միշել Քլեփթոնը: Բացված ձուն ներկայացնում է «բոսորագույն վիշապի տարածած թևերը և թագը, որը Դեյեներիս Թարգարիենը կկրեր, եթե նրան հաջողվեր տիրանալ երկաթե գահին։ Արտաքին մասը փայլում է մանուշակագույն և արծաթագույն շլացուցիչ երանգներով և ավարտվում է ադամանդներով: Այս թողարկումով HBO-ն նշում է շոուի 10 տարիները և այն անվանում է «Երկաթե տարեդարձ»՝ նշելով նաև Զատկի տոնակատարությունները: Աբղյուրը՝ Luxury Launches

Քիմ Քարդյաշյանը ներառվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում

Forbes ամսագիրն ապրիլի 6-ին առաջին անգամ 40-ամյա հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանին ընդգրկել է միլիարդատերերի ցուցակում: Forbes-ը Քիմի կարողությունը գնահատել է 1 միլիարդ դոլար՝ չնայած դեռ հոկտեմբերին այն կազմում էր 780 միլիոն դոլար: Գործարար կնոջ վաստակի մեծ մասը ստացվել է նրա երկու հաջող ապրանքանիշերից՝ KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշը, որը թողարկվել է 2017-ին, և 2019-ին հիմնադրված հագուստի Skims ապրանքանիշը: Ռեալիթի աստղը գումար է վաստակում նաև գովազդային պայմանագրերի միջոցով և եկամուտ է ստանում սոցիալական ցանցերից (ավելի քան 213 միլիոն մարդ նրան հետևում է Instagram-ում, և ավելի քան 69 միլիոնը՝ Twitter-ում): Բացի այդ,…