Քիմ Քարդյաշյանը ներառվել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակում

Forbes ամսագիրն ապրիլի 6-ին առաջին անգամ 40-ամյա հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանին ընդգրկել է միլիարդատերերի ցուցակում: Forbes-ը Քիմի կարողությունը գնահատել է 1 միլիարդ դոլար՝ չնայած դեռ հոկտեմբերին այն կազմում էր 780 միլիոն դոլար:

Գործարար կնոջ վաստակի մեծ մասը ստացվել է նրա երկու հաջող ապրանքանիշերից՝ KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշը, որը թողարկվել է 2017-ին, և 2019-ին հիմնադրված հագուստի Skims ապրանքանիշը:

Ռեալիթի աստղը գումար է վաստակում նաև գովազդային պայմանագրերի միջոցով և եկամուտ է ստանում սոցիալական ցանցերից (ավելի քան 213 միլիոն մարդ նրան հետևում է Instagram-ում, և ավելի քան 69 միլիոնը՝ Twitter-ում):

Բացի այդ, նա նկարահանվում է Keeping Up with the Kardashians հայտնի ընտանեկան ռեալիթի շոուում, որի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես աճել է ռեփեր Քանյե Ուեսթից աստղի ամուսնալուծության ֆոնին:

Related posts

Leave a Comment