100 տարեկանում մահացել է Միացյալ Թագավորության թագուհի Ելիզավետա 2-րդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը (ֆոտո)

100-ամյակին ընդառաջ (հունիսի 10) մահացել է Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը: Այս մասին Twitter-ում հայտարարել է Բուքինգհեմյան պալատը:

«Խոր ցավով, Նորին Մեծություն Թագուհին հայտարարեց իր սիրելի ամուսնու՝ Նորին Թագավորության, Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահվան մասին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Արքայազն Ֆիլիպը Հունաստանի և Դանիայի իշխան Ֆիլիպի որդին էր: Նա դարձավ թագավորական նավատորմի անդամ 1939 թվականին: 1947 թվականին Ֆիլիպից պահանջվեց վերցնել բրիտանական ազգանուն՝ նավատորմում կարիերան շարունակելու համար: Նա դարձավ Մաունտբաթեն, այդպես էին անվանում նրա մայրական հարազատներին:

Հարսանիքից հետո նա հռչակվեց Էդինբուրգի դուքս:

Related posts

Leave a Comment