Fabergé-ն HBO-ի հետ համատեղ ստեղծել է «Գահերի խաղ»-ի թեմատիկայով ադամանդներով զարդարված ձու՝ ավելի քան 2 մլն դոլար արժողությամբ (ֆոտո)

Աշխարհահռչակ Fabergé բրենդը HBO-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծել է «Գահերի խաղ»-ի թեմատիկայով ձու, որն արժե ավելի քան 2,2մլն դոլար։

Ձվի դիզայնն արել են Fabergé-ի գլխավոր դիզայներ Լիզա Թալգրենը և «Գահերի խաղը» ֆիլմի  գեղարվեստական դիզայներ Միշել Քլեփթոնը:

Բացված ձուն ներկայացնում է «բոսորագույն վիշապի տարածած թևերը և թագը, որը Դեյեներիս Թարգարիենը կկրեր, եթե նրան հաջողվեր տիրանալ երկաթե գահին։

Արտաքին մասը փայլում է մանուշակագույն և արծաթագույն շլացուցիչ երանգներով և ավարտվում է ադամանդներով: Այս թողարկումով HBO-ն նշում է շոուի 10 տարիները և այն անվանում է «Երկաթե տարեդարձ»՝ նշելով նաև Զատկի տոնակատարությունները:

Աբղյուրը՝ Luxury Launches

Related posts

Leave a Comment