Ֆրանսիական շքեղ բրենդ Balmain-ի գեղարվեստական ղեկավար Ռուստենն հայկական երգ է լսում (վիդեո)

Ֆրանսիացի դիզայներ, ֆրանսիական շքեղ բրենդ Balmain-ի գեղարվեստական ղեկավար Օլիվյե Ռուստենն ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որում հնչում է հայկական «Մի գնա» երգը՝  ռեփեր Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի կատարմամբ։

Հիշեցնենք, որ «Մի գնա»-ն 4 տարի առաջ հիթ դարձավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։

Երգը Սուպեր Սաքոն կատարեց նաև ֆրանսիացի հայտնի երգիչ Maître Gims-ի հետ։

Հիշեցնենք նաև, որ Ռուստենն ու Քիմ Քարդաշյանը լավ ընկերներ են ու Քիմը հաճախ է ներկայանում Balmain-ի հագուստներով ու համագործակցում նրա հետ։

Related posts

Leave a Comment