Օսկար 2021. Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Նոմադլենդ»-ը, Էնթոնի Հոփքինսը` լավագույն դերասան (վիդեո)

Ապրիլի 26-ին Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ «Օսկար» կինոմրցանակի հանձնման 93-րդ արարողությունը։ Համավարակի պատճառով արարողությունն առաջին անգամ տեղի է ունեցել նորացված ձևաչափով՝ մի քանի հարթակներում: «Օսկար»-ի ամենաշատ մրցանակներին արժանացել է ռեժիսոր Քլոի Չժաոի «Նոմադլենդ» (Nomadland) դրաման։ Գործազուրկ 60-ամյա Ֆերն անունով կնոջ մասին պատմող ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ «Նոմադլենդ» ֆիլմում կերտած դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է դերասանուհի Ֆրենսիս ՄաքԴորմանդը, իսկ ռեժիսոր Քլոի Չժաոն հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը շնորհվել է Էնթոնի Հոփքինսին՝ ռեժիսոր Ֆլորիան Զելերի «Հայրը» (The Father) դրամայում կերտած դերի համար: Այս ֆիլմը նաև արժանացել է «Լավագույն ադապտացված սցենար» մրցանակին: Ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Մանկ» (Mank) ֆիլմը «Օսկար»-ի է արժանացել «Լավագույն օպերատորական…