Օսկար 2021. Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Նոմադլենդ»-ը, Էնթոնի Հոփքինսը` լավագույն դերասան (վիդեո)

Ապրիլի 26-ին Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ «Օսկար» կինոմրցանակի հանձնման 93-րդ արարողությունը։

Համավարակի պատճառով արարողությունն առաջին անգամ տեղի է ունեցել նորացված ձևաչափով՝ մի քանի հարթակներում:

«Օսկար»-ի ամենաշատ մրցանակներին արժանացել է ռեժիսոր Քլոի Չժաոի «Նոմադլենդ» (Nomadland) դրաման։ Գործազուրկ 60-ամյա Ֆերն անունով կնոջ մասին պատմող ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

«Նոմադլենդ» ֆիլմում կերտած դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է դերասանուհի Ֆրենսիս ՄաքԴորմանդը, իսկ ռեժիսոր Քլոի Չժաոն հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը շնորհվել է Էնթոնի Հոփքինսին՝ ռեժիսոր Ֆլորիան Զելերի «Հայրը» (The Father) դրամայում կերտած դերի համար: Այս ֆիլմը նաև արժանացել է «Լավագույն ադապտացված սցենար» մրցանակին:

Ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Մանկ» (Mank) ֆիլմը «Օսկար»-ի է արժանացել «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգերում։

«Հուդա և սև մեսիա» ֆիլմում խաղացած դերի համար «Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Դենիել Կալույան: Այս ֆիլմի Fight for you ստեղծագործությունը ճանաչվել է «Լավագույն օրիգինալ ստեղծագործություն»։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում»  «Օսկար» Է ստացել հարավկորեացի երգչուհի Յուն Յու Ջոնը ՝ «Մինարի» (Minari) ֆիլմում իր դերի համար:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել Փիթ Դոքերի «Հոգի» (Soul) մուլտֆիլմը։

Թոմաս Վինտենբերգի «Եվս մեկ անգամ» ֆիլմը (Druk) դանիական ֆիլմը ճանաչվել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչել ռեժիսորներ Պիպա Էրլիխի և Ջեյմս Ռիդի «Իմ ութոտնուկ ուսուցիչը» (My Octopus Teacher) ֆիլմը: Ֆիլմի հեղինակները պատմում են հարավաֆրիկյան ութոտնուկի հետ անսովոր բարեկամության մասին ՝ բացահայտելով ստորջրյա բնակիչների գաղտնիքները։

Related posts

Leave a Comment