Լրագրողներին չեք սիրում, էդ հասկացանք, բա քաղաքացիների մուտքն ինչի՞ եք արգելափակել

Մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ, Սարդարապատի հուշահամալիրում նախատեսված միջոցառումներին լրագրողների մուտքն արգելվել է այնքան ժամանակ, քանի դեռ Սարդարապատում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Միջոցառումը լուսաբանելու իրավունք է ստացել միայն Հանրային հեռուստաընկերությունը: «ՉԻ». Ինչ-որ ծանոթ ձեռագիր է: Ինչ-որ տեղ ինչ-որ ժամանակ սա տեսել ենք: Իսկ սկիզբը ինչքան խոստումնալից էր: 2018-ի մայիսին, Սարդարապատի հուշահամալիրում ոչ միայն բոլոր լրագրողների ելումուտն էր ազատ, այլև քաղաքացիների: Իսկ հիմա, ինչպես տեսնում եք՝ մարդ ա վատացել: Այս տեմպերով որ շարունակվի, հաջորդ տոնակատարությունները միայն օնլայն են նշվելու: Եթե շարունակվի… Լրագրողներին չեք սիրում, էդ հասկացանք, բա քաղաքացիների մուտքն ինչի՞…

Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում է, որ Ղարաբաղի հարցով այս էր վիճակը, այն էր վիճակը, բայց ի վերջո չի ձևակերպում՝ Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումը որն էր, այսօր ո՞րն էր։ Իսկ պետք է հստակ ասել՝ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը հետևյալն էր, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին և դրանով թեման համարենք փակված»: ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն առաջին նախագահի անունից հայտնում է․ Այս գրառմամբ Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների և…

Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիները 6 հայ զինծառայող են գերեվարվել

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

NASA-ի ֆոտոմրցույթում հաղթող է ճանաչվել Վանա լճի լուսանկարը (ֆոտո)

Ավարտվել է NASA-ի կողմից կազմակերպված Tournament Earth 2021 ֆոտոմրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել 2016թ-ին Միջազգային Տիեզերական Կայանից՝ տիեզերագնաց Քեյթ Ռուբինսի կողմից արված Վանա լճի լուսանկարը։ Բյուրականի աստղադիտարանի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է մոտ 11,000 լուսանկար, որից միայն 32 են անցել եզրափակիչ փուլ և հաղթող է ճանաչվել աշխարհում ամենաաղի լճերից մեկի՝ Վանա լճի լուսանկարը։ Եկե՛ք սիրենք ու պահպանենք մեր մոլորակը, չէ՞ որ մենք միայն մեկ անգամ ենք ապրելու այստեղ։ Վանա Լիճ, Թուրքիա Կարիբյան կղզիներ ԱլյասկաActivity at Cleveland Volcano, Aleutian, Alaska Սահարա անապատDust and clouds Dance over the Sahara Հյուսիային…

Լևոն Տեր-Պետրոսյան․ Այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայ Ազգային Կոնգրրեսի անունից հայտարարություն է տարածել, որում ասվում է․ Նկատի ունենալով Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը եւ այդ առիթով տեղի ունեցող բողոքի «տարերային» ցույցերը, որոնք իրականում ուղղորդվում են ընտրապայքարի մեջ մտած տարաբեւեռ ուժերի կողմից, հայտարարում ենք. Միթե՞ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը, կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է, որքան հնարավոր է, շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի, քանի որ բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր…

Այսօր թեյի միջազգային օրն է

Այսօր թեյի միջազգային օրն է: Թեյը հայտնաբերվել է ավելի քան 5000 տարի առաջ, այնուամենայնիվ դրա դերը առողջապահության, մշակույթի և սոցիալ-տնտեսական զարգացման մեջ մինչ օրս արդիական է: Թեյի միջազգային օրը հնարավորություն է նշելու մշակութային ժառանգությունը, առողջությանը նպաստող առավելությունները և թեյի տնտեսական նշանակությունը։ Հայաստանը լինելով լեռնային երկիր՝ բլրի լանջին աճող խոտաբույսերի մեծ մասը հաճախ օգտագործվում է թեյ պատրաստելու համար։ Լեռնային խոտաբույսերը օգտագործվում են ոչ միայն համեղ լինելու պատճառով, այլև բժշկական նպատակներով: Աղբյուրը՝ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանություն

Հայտնի են դպրոցներում ավարտական և պետական ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թ. մայիսի 18-ի N 785-Ա/2 հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը: Աշխատակարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`«Մայրենի» (գրավոր, թեստ) – 22.06.2021 թ.«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 25.06.2021 թ.Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքումՄայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների…

Samsung-ը կթողարկի բյուջետային Galaxy A22 սմարթֆոն՝ 5G-ի հնարավորությամբ

Samsung-ը պատրաստվում է թողարկել մատչելի սմարթֆոն՝ հինգերորդ սերնդի բջջային ցանցերի հնարավորությամբ: Խոսքը Galaxy A22-ի մասին է։ Սմարթֆոնը կունենա 6,5 դյույմ անկյունագծով IPS էկրան՝ FHD + կետայնությամբ: Ակնկալվում է, որ Samsung A22-ն աշխատելու է MediaTek Dimensity 700 չիպսեթով: Սմարթֆոնը պաշտոնապես կներկայացվի հունիսին:

Եթե ԱԺ-ում հանդիպեք տակավին անհայտ պայմանական Ղուկաս Վարդանյանին և իր «Անդրդելի ու անուղղելի հիմարների դաշինքը», չզարմանանք․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել մարտիրոսյանը գրում է․ Մոտենում ենք ընտրություններին։ Մոտենում ենք բացարձակապես դեֆորմացված մեդիադաշտով։ Այս ամենի մասին շատ է գրվել։ Բայց տվյալ պահին դեֆորմացիաները ազդեցություն են ունենալու ընտրությունների արդյունքների վրա։  Այսօր տարբեր հարցումերի տվյալների վրա հիմնվելով, կարելի է հանգել մի եզրակացության․ բնակչության մոտ երկու երրորդը չի ուզում մասնակցել ընտրություններին։  Մի մասը չի տեսնում իր ուզած թեկնածուներին։ Մյուս մասը պարզապես արդեն զզվել է քաղաքականությունից։ Ինչը նշաակում է, որ եթե հենց վաղը լինեն ընտրություններ, փոքրամասնությունը որոշում կկայացնի հոգնած և հիասթափված մեծամասնության փոխարեն։ Ինչն էլ ստեղծելու է հետագա երկարատև լարվածությունների մեծ ներուժ։  Բայց դեռ…