Լեւոն Տեր-Պետրոսյան․Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է, որ համատարած կակաֆոնիայի մթնոլորտում ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի (վիդեո)

Այսօր տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի համագումարը, որում ելույց ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Հարգելի, սիրելի եւ կարոտած ընկերներ Կարճ եմ խոսելու, որովհետեւ դեռ լիովին չեմ ապաքինվել: Ելույթիս համար ընտրել եմ ինքնահարցազրույցի ժանրը, նկատի ունենալով հանրությանը հուզող ամենակարեւոր հարցերը: Հարց առաջին. Ո՞րն է Արցախյան վերջին պատերազմում մեր կրած պարտության պատճառը: Պատասխան. Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին, վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքով: Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին, այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման եւ ոչ…