Samsung-ը կթողարկի բյուջետային Galaxy A22 սմարթֆոն՝ 5G-ի հնարավորությամբ

Samsung-ը պատրաստվում է թողարկել մատչելի սմարթֆոն՝ հինգերորդ սերնդի բջջային ցանցերի հնարավորությամբ: Խոսքը Galaxy A22-ի մասին է։ Սմարթֆոնը կունենա 6,5 դյույմ անկյունագծով IPS էկրան՝ FHD + կետայնությամբ: Ակնկալվում է, որ Samsung A22-ն աշխատելու է MediaTek Dimensity 700 չիպսեթով: Սմարթֆոնը պաշտոնապես կներկայացվի հունիսին:

Եթե ԱԺ-ում հանդիպեք տակավին անհայտ պայմանական Ղուկաս Վարդանյանին և իր «Անդրդելի ու անուղղելի հիմարների դաշինքը», չզարմանանք․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել մարտիրոսյանը գրում է․ Մոտենում ենք ընտրություններին։ Մոտենում ենք բացարձակապես դեֆորմացված մեդիադաշտով։ Այս ամենի մասին շատ է գրվել։ Բայց տվյալ պահին դեֆորմացիաները ազդեցություն են ունենալու ընտրությունների արդյունքների վրա։  Այսօր տարբեր հարցումերի տվյալների վրա հիմնվելով, կարելի է հանգել մի եզրակացության․ բնակչության մոտ երկու երրորդը չի ուզում մասնակցել ընտրություններին։  Մի մասը չի տեսնում իր ուզած թեկնածուներին։ Մյուս մասը պարզապես արդեն զզվել է քաղաքականությունից։ Ինչը նշաակում է, որ եթե հենց վաղը լինեն ընտրություններ, փոքրամասնությունը որոշում կկայացնի հոգնած և հիասթափված մեծամասնության փոխարեն։ Ինչն էլ ստեղծելու է հետագա երկարատև լարվածությունների մեծ ներուժ։  Բայց դեռ…