Լևոն Տեր-Պետրոսյան․ Այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայ Ազգային Կոնգրրեսի անունից հայտարարություն է տարածել, որում ասվում է․ Նկատի ունենալով Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը եւ այդ առիթով տեղի ունեցող բողոքի «տարերային» ցույցերը, որոնք իրականում ուղղորդվում են ընտրապայքարի մեջ մտած տարաբեւեռ ուժերի կողմից, հայտարարում ենք. Միթե՞ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը, կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է, որքան հնարավոր է, շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի, քանի որ բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր…

Այսօր թեյի միջազգային օրն է

Այսօր թեյի միջազգային օրն է: Թեյը հայտնաբերվել է ավելի քան 5000 տարի առաջ, այնուամենայնիվ դրա դերը առողջապահության, մշակույթի և սոցիալ-տնտեսական զարգացման մեջ մինչ օրս արդիական է: Թեյի միջազգային օրը հնարավորություն է նշելու մշակութային ժառանգությունը, առողջությանը նպաստող առավելությունները և թեյի տնտեսական նշանակությունը։ Հայաստանը լինելով լեռնային երկիր՝ բլրի լանջին աճող խոտաբույսերի մեծ մասը հաճախ օգտագործվում է թեյ պատրաստելու համար։ Լեռնային խոտաբույսերը օգտագործվում են ոչ միայն համեղ լինելու պատճառով, այլև բժշկական նպատակներով: Աղբյուրը՝ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանություն

Հայտնի են դպրոցներում ավարտական և պետական ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թ. մայիսի 18-ի N 785-Ա/2 հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը: Աշխատակարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`«Մայրենի» (գրավոր, թեստ) – 22.06.2021 թ.«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 25.06.2021 թ.Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքումՄայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների…