Լրագրողներին չեք սիրում, էդ հասկացանք, բա քաղաքացիների մուտքն ինչի՞ եք արգելափակել

Մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ, Սարդարապատի հուշահամալիրում նախատեսված միջոցառումներին լրագրողների մուտքն արգելվել է այնքան ժամանակ, քանի դեռ Սարդարապատում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Միջոցառումը լուսաբանելու իրավունք է ստացել միայն Հանրային հեռուստաընկերությունը:

«ՉԻ». Ինչ-որ ծանոթ ձեռագիր է: Ինչ-որ տեղ ինչ-որ ժամանակ սա տեսել ենք: Իսկ սկիզբը ինչքան խոստումնալից էր: 2018-ի մայիսին, Սարդարապատի հուշահամալիրում ոչ միայն բոլոր լրագրողների ելումուտն էր ազատ, այլև քաղաքացիների:

Իսկ հիմա, ինչպես տեսնում եք՝ մարդ ա վատացել: Այս տեմպերով որ շարունակվի, հաջորդ տոնակատարությունները միայն օնլայն են նշվելու: Եթե շարունակվի…

Լրագրողներին չեք սիրում, էդ հասկացանք, բա քաղաքացիների մուտքն ինչի՞ եք արգելափակել: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք ձեզ 2018-ին իշխանության են բերել, դուք էլ նրանց սեր եք խոստովանել: 

Սա նշանակում է, որ Փաշինյանը հիմա ոչ մեկին չի վստահում, կամ էլ մենակ է մնացել: 3 տարում այսպիսի աննախադեպ ձեռքբերման համար յուրահատուկ տաղանդ էր պետք:

Related posts

Leave a Comment